Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բացատրենք այս աղյուսակը։


Գրում ենք տ, ինչպես՝ ատր, ետր և այլն, ուր տ ձայնն է ов, ուրեմն և դրա հակադարձը պետք է լինի ов, բայց հայտնի է արդեն, որ մեզանում մի այլ երկտառ կամ միատառ ու չինելով, ո-ից հետո ւ են գրել և շինել ո + ւ = у, nr մի պայմանական, այլ ոչ հնչական գիր է. իսկ ов կարդալու համար սկզբում գրել են ա + ւ, իսկ հետո այդ ձևն անհարմար գտնելով գրել են ով:


Մի՞թե պարզապես չի երևում, որ եթե մեր նախնիք ունենային մի ձայնական, այլ ոչ պայմանական ու, այն ժամանակ ո+ւ կլիներ ոչ թե ու, այլ ւով կամ ով, նայած թե ո գիրն ինչպես են, արտասանել։ Այստեղից ուղիղ տրամաբանությամբ հետևում է, որ՝ եթե ւո ձայնի հակադարձն է ով, իսկ ով ձայնի էլ հակադարձն է ւո (որովհետև չունինք և չենք գրում վո, այլ միայն ով+ո), ապա ուրեմն ւ և վ միևնույն ձայնն ունին։ Մեր հայկաբաններից միմիայն Հ. Ա. Բագրատունին է նկատել, որ ո֊ից հետո եղած վեւը փւնի փոխանակ է գրված, ըստ որում եթե փւն դնեին՝ ու կդառնար: Զարմանալի չէ, որ մեր ժամանակակից հայկաբանները (որոնք միշտ իրանց ձեռքի տակ ունին հիշյալ քերականությունը), չգիտեն, որ նրանում այսպես բան կա ասված։ Այս շատ բնական է. մարդիկ սովորաբար այն են տեսնում, ինչ որ փնտրում, ինչի մասին որ մտածում են։ Ես ինքս այդ բանը նկատեցի այն ժամանակ, երբ արդեն ինքս ասել էի և ասածս հաստատելու համար գրավոր ապացույցներ էի որոնում։


Այժմ բացատրենք ւօ ձայնը։


Գրում են ւօ, ինչպես՝ առաւօտ բառի մեջ, որ է դարձյալ во, բայց չենք գրում և ընդհակադարձն օ+ւ, որ է OB, այլ գրում ենք դարձյալ ո + վ = ов: Ինչ է սրա պատճառը։ Ամենիս հայտնի է, որ о գիրը նորամուտ է։ Առաջ գրում էին ո+ւ, որ թե՝ աւ էր կարդացվում, թե՛ օ և թե՛ ով, նայած բառի նշանակությանը։ Եթե այդ գիրը Մեսրոպն ունեցած լիներ, մենք այլևս չեինք ունենալ ով, այլ օւ: Եթե AB, , կարդալու համար գրել են աւ, եւ,իւ, ապա ОВ կարդալու համար էլ կգրեին՝ օւ և ոչ ով:

209