Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այստեղից էլ ահա պարզ երևում է մեկ կողմից մեր գրերի և բառագրության ձևի պարսկական անկատարությունը, մյուս կողմից և այն բացարձակ ճշմարտությունը, որ փւն և վեւ գրերի մեջ հնչական տարբերություն չի եղել երբեք, այլ դրանք ի սկզբանե անտի եղել են նույնահնչյուն գրեր։


Բացատրենք ւու ձայնը։


Գրում ենք ւու, ինչպես՝ աւուր, դեղնավուն և այլն․ բայց չենք գրում և ընդհակադարձն՝ ու + ւ = ուվ = yв: Ինչո՞ւ չենք գրում. արդյոք այդպիսի ձայն չկա՞ մեր լեզվումը, թե՞ կա, բայց գրելու սովորություն չի եղել։ Ոմանք իմ հակառակորդներից, թե միամտությամբ և թե՛ չարությամբ, գրեցին թե այդպիսի ձայն մեր լեզվումը չկա, եթե լիներ, ինչո՞ւ չէին գրիր։ Իսկ ես ասել եմ և պնդում եմ, որ ու ձայնավորից հետո սովորություն չենք ունեցած գրելու ոչ ւ, ոչ վ և ոչ էլ յ, եթե ոչ՝ կգրեինք սույն, դույն, նույն, ւույք, սուվին. գուվին, դուվնոյ, նուվոյ, ընդհակառակն այդ բառերը գրել են - սոյն, դոյն, նոյն, ոյր, ոյց, սուին, դոփն, գունոյ, և նուոյ: Այս կարգի բառերը երբեք ուղիղ կարդալ չենք կարող, մինչև չիմանանք նրանց նշանակությունը։ Նոյն բառն ի՞նչպես կարող ենք կարդալ ուղիղ, մինչև չիմանանք, թե արդյոք դա մի դերանո՞ւն է, թե հայտնի նահապետի անուն, որի վերջում եղած ն տառը մի որոշիչ հոդ է։ Ասել է, թե УЙ ձայնն ունեցել ենք, ինչպես և УЙ, ОВ, բայց այդպես գրելու սովորություն չենք ունեցել, այլ գրել ենք միայն ո + և՝ բառի նշանակությունն իմանալով ուղիղ կարդացել, իսկ չիմանալով սխալ կարդացել։ Ճշմարիտ է, ուիղ կարդալու համար կա և կանոն, բայց այդ կանոնը միայն կիսով չափ է օգնում, մանավանդ, երբ այդ ձայնից հետո եղած բաղաձայնը մի որոշիչ հոդ է կամ բառն օտար է։ Պատահում է նույնպես, որ սխալ կարդալուց առաջ է գալիս այնպիսի տգեղություն, որ վարժապետը կարմրում է լսելիս։


Հիմա գանք թվաբանական օրենքով ապացուցանելու, որ թեպետ նախնիք գրել են ուա, ուե, ուէ, ուի, ուու, ուօ, բայց կարդացել են ուվա, ուվե, ուվէ, ուվի, ուվու, ուվօ:


Այդ կարգի բառերում ու ձայնավորը տողադարձի ժամանակ նույնիսկ մեր նախնիք շինել են ը. այսպես են


210