Եթե մեր հանճարավոր Մեսրոպը իր ձեռքի տակ ունենար մեր այժմյան բոլոր 37 գրերը, նա այլևս բազմահընչյուն գրեր չէր շինիլ։ Այս այնքան ճշմարիտ է, որքան ճշմարիտ է այն, որ եթե նախապատմական դարերում մարդիկ կացին ունենային, էլ քարով չէին կտրիլ իրանց մահակր։ Եվ մենք այսօր, երբ գտնում ենք մի քարե մուրճ կամ սուր, դրանից եզրակացնում ենք, որ նոր գործիքը գործադրող մարզիկը երկաթ չեն ունեցել, ուրեմն և ոչ երկաթի գործիքներ։ Բազմահնչյուն գրերը հետևանք են գրերի պակասորդության։ Լավ ուսումնասիրելով մեր բազմահնչյուն գրերը մեզ համար կպարզվի բոլորովին, թե որոնք էի պակասորդ գրերը և դրանցից որոնք են Մեսրոպյան, և որոնք վերջնամուտ։ Այսօր ամենքը գիտեն, որ առաջ о չունենալու պատճառով գրում էին աւ, բայց շատ քչերը գուցե գիտենան, որ այդ աւ-ը ոչ միայն և ավ էր և օ, այլև օվ: Հայր Արսեն Բագրատունին՝ իր իսկ ասելով՝ հին և ստույգ գրչագրերում գտնվում է գրւած-խրամաւն (ովին), բաւանդակ (բովանդակ), յաւազ (յովազ), Ղաւտ (Ղովտ), Նաբաւթ (Նաբովթ), իսկ գործիականներն անխտիր աւ, փոխանակ ովի, ինչպես՝ բազմաւ, բերանաւք, ցաւաւք, ցորենաւ, գործաւք մեծաւք և այլն, բայց չի գտնում ոչ մի տեղ, թեկուզ սխալմամբ գրված, աւի տեղ ավ, օրինակ, ավր, ավրհնել, տավն (տոն) բերանավք, գոտեավ և այլն (Տես․ Քեր․ երես 644)։
Հայր Արսեն Բագրատունին միևնույն երեսումն ասում է. «Գրիգոր Մագիստրոսը այս բանից վրդովված գանգատվում է, թե ինչու մեր թարգմանիչները մի առանձին նշանագիր չստեղծեցին, կամ գուցե ստեղծել են, բայց կորե՞լ է… Մագիստրոսի ժամանակ կար ով, ուրեմն նրա ուզածը պետք է եղած լինի ոչ թե ով, այլ օ, որ իրանից շատ հետո մտավ։ Բայց քանի որ ով կար, ինչո՞ւ դա չէր գրավել իր բոլոր տեղերը բառագրության մեջ։
Ես այս երևույթներից նկատելով, որ վ գիրը վերջնամուտ է, որ Մեսրոպն ով գրած չէ, ինձ պետք է մի հիմնավոր ու գրավոր ապացույց, որովհետև վերացական ըմբռնումից զուրկ մարզիկը բանն աչքով են ուզում տեսնել և ձեռքով շոշափել։ Ես չգտա հնագույն ձեռագիր, բայց
214