միայն մի ակնարկություն գտա Հայկազյան բառարանում վ տառի սկզբում։ Այնտեղ ասված է, թե այս տառն Թրակացու քերականությունից դուրս ձգեցին իբրև ավելորդ գիր, ասելով՝ բավական է մեզ ւ և բ գրերը (առաջինը հայոց բառերի, իսկ երկրորդը հունականի համար)։
Ի՞նչ ասել է «քերականությունից՜ դուրս ձգեցին»։ Քերականությունից դուրս ձգելով՝ եղած մատենագրությունից չէին կարող դուրս ձգել։ Եթե այդ գիրը Մեսրոպինը լիներ, աստվածային միջամտությամբ գտնված և սրբացած, ո՞վ կհամարձակեր դուրս մղել։ Աշկարա երևում է, քերականությունը թարգմանելու ժամանակ, երբ, ինչպես հայտնի է, հայոց լեզուն հունաց լեզվի վրա էին լափում ու ձևում, ուզեցել են, մեր փւնի բեռը թեթևացնելու համար, մի նոր վեվ մեջ բերեն։ Եվ որովհետև այդ գործին մասնակցում էին խմբովին, շատերն ընդդիմացել են և չեն ընդունել, բայց վերջը մտել է գողեգող. հեղինակն իր անունը թաքցրել է, որպեսզի Մեսրոպի անունով սրբանա և ընդունելություն գտնի։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ է թելադրում մեզ մեր ներքին ըմբռնումը, մեր բնազդումը, վերջապես ամենապարզ տրամաբանությունը։ Եթե Մեսրոպը գրե ով, ի՞նչ հիման վրա նա չպիտի գրե և ավ, եվ, իվ, էվ, ըվ, աւվ (օվ) և ուվ, որտեղ որ այդ ձայները պետք էին։ Էլ ինչո՞ւ պետք է գրեին հաւ, ցաւ, իմացաւ, կերաւ և այլն, և ոչ հավ, ցավ, կերավ, իմացավ և այլն։ Պարզապես նրա համար, որ Մեսրոպի ժամանակ վեվը չկար, նրա բառագրության ձևը ասորապարսկական էր և ոչ թե հունական, որ նրանից հետո մտավ, սկսած իր կրտսեր աշակերտից՝ Մովսեսից, որ իր պատմության մեջ իր վարդապետների մասին ասում է աշկարա, թե «ԱՆՊԵՏՔ ԷԻՆ ՄԵՐՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ»…
Հայտնի է պատմությունից, որ Մեսրոպը գրեր գտնելու միտքն ու գաղափարը հղացավ Սյունյաց աշխարհում, ուր անցկացրեց իր կյանքի մեծ մասը։ Այգ նահանգը կտրված էր Արարատյան աշխարհից և ուներ իր անկախ բարբառը։ Մեսրոպն իր Մաշտոցն ու Ավետարանը ավելի այդ բարբառի մոտիկ կգրեր, քան մի այլ բարբառի, որովհետև այգ
աշխարհն ամենից շատ պետք ուներ քրիստոնեական լույ-
215