մար, որովհետև այդ կլիներ հերետիկոսություն։ Ինչպես մի անհեթեթ առասպել, որ իբրև սրբացած ավանդություն պահվում է տգետ ամբոխի մեջ և դարեց դար ավելի աղավաղվում և անճոռնիանում մինչև դեն ձգելու չափ, այսպիսի մի պատկեր էր ներկայացնում և մեր գրականությունը, նույնիսկ այդ դարի սկզբում, 19-րդ դարի, որ լուսավորված էր միայն եվրոպացոց համար։ Մեր լեզվի դաստիարակները, նրա կրթողն ու մշակողը մեն մենակ Մխիթարյանք էին, որոնք հակված էին դեպի գրոց լեզուն, անուշադիր թողնելով կենդանի աշխարհիկ լեզուն, դրան համարելով մի աղավաղմունք գրոց լեզվի և ավելի ևս աղավաղվում էին երբ գրվում էին այդ լեզվով, իբր դա չունենար ոչ մի կանոն և օրենք, դա չունենար գրաբարից անկախ, նրանից անհամեմատ ուղիղ և կանոնավոր քերականություն։ Մինչդեռ կենդանի լեզուները Եվրո պայում գլուխները բարձրացրած հսկայական քայլեր էին անում, մինչդեռ նոր լեզվա գիտությունը ծաղկում և առաջ է գնում օրեցօր նորանոր մթություններ լուսաբանելով, Մխիթարյանք մեզ հավատացնում էին, թե' Ակոռին է արկ-ուռի, Մարագն է' մայրանդ, որից և հետևցնում էին, թե Նոյը հայերեն էր խոսում, ուրեմն Ադամն էլ այդ լեզվով կլինի խոսեցած։ Մենք էլ հավատում էինք։ Սրանք էին ահա տալիս մեզ քերականություններ, որոնք Պապից առավել անսխալական էին համարվում և հավաստվում քրիստոնեական վարդապետության ըստ դավանության Հայաստանյաց եկեղեցվո և հենց շատ անգամ քրիստոնեական վարդապետության պես հարց ու պատասխաններ էին տպվում։ Իրանք այդպես էին հավատում և մեզ էլ հաղորդում իրանց հավատի ութեքին մասունքը ․․․
Այս դարավոր կապանքից մեզ ազատեցին Աղասին և Հյուսիսափայլր, որոնց դեմ երկար մաքառեցին Մխիթարյանք իրանց կուսակիցներով, բայց վերջ ի վերջո ընկճվեցին և խոնարհեցին ժամանակի անողոք պահանջի առջև։
Այսօր մեր երջանիկ օրերում, մեր ազգն ևս ճաշակել է բարու և չարի գիտության պտուղը, արտաքսվել է անմեղության և միամտության դրախտից, և իր ճակատի քրտին