- հոդված, բայց եթե գրենք հոդված, թեպետ ըստ արտասանության տարբեր չի լինիլ առաջինից, բայց այդ հապավումն էլ չի լինիլ, այլ գրափոխություն, որպիսի բան չկա մեր հին գրվածքում։ Մի պարզ օրինակ, որ մեզ չի արգելվում գրելու փոխանակ նորա, սորա, դորա, - նրա, սրա, դրա: Այս երկրորդ և հապաված ձևն ավելի օրինավոր է աշխարհիկ լեզվում, որովհետև ունի իր ինքնուրույն հոլովումը։ Գրոց ձևով ընդունողը պետք է պահպանի բոլոր հոլովները, պետք է գործիականում չգրի նորանով, այլ՝ նովաւ, բացառականում չպետք է գրե նորանից, այլ ի նմանէ: Հոլովական խառնուրդ չպետք է կազմել։ Բացի սրանից, կարճը երկարից միշտ գերադասելի է, որովհետև կենդանի լեզուն միշտ կարճն է ընտրում։
Այսպես պետք է նայել և բայերի վրա։ Գրաբարի ներկայի ձևը աշխարհաբարում ապառնի է, իսկ աշխարհաբարն ունի գրաբարից անկախ ներկա։ Հավատարիմ մնալով աշխարհաբարի քերականությանը, չենք դրում գործեաց, այլ գործեց, չենք գրում՝ գործեցիր, այլ՝ կգործեմ։ Ուզում եմ ասել, այնպես ենք գրում, ինչպես որ գտնում ենք ասված կենդանի լեզվում։ Եթե գործեց և կգործեմ կարող ենք գրել, առանց գրոց լեզվի ուղղագրության դեմ մեղանչելու, ինչո՞ւ երբ որ գրում ենք գործվում և գործվեց, դրանով մեղանչած ենք լինում գրոց լեզվի ուղղագրության։ Այս ո՞րտեղի տրամաբանությունն է։ Կամ մեր լեզվի ո՞ր օրենքի հիման վրա պետք է աում և ուել և ոչ՝ ւել: Գրում ենք գործում, գործեց, գործել, գործող, գործած․ արդ, ինչ գիր կամ հոդ որ դնենք սրանց մեկն ու մեկի մեջ՝ կրավորական շինելու համար, նույն գիրը կամ հոգը պետք է դնել ամենայն տեղ։ Այսպես է պահանջում լեզվի օրենքը, որի առաջ և պետք է խոնարհի ամենայն անձի քիմք և ճաշակ, ամենայն անձի համառություն և կամակորություն։ Գրում ենք ւում, պետք է գրենք և ւել, այսպես է պահանջում լեզվի օրենքը։ Մի ազգ չի կարող ոչ միայն մեկի, այլ նույնիսկ հազար հոգու քմահաճության ենթարկվիլ, բայց լեզվի օրենքին ոչ ոք ընդդիմանալ կարող չէ։ Աշխարհիկ լեզուն միայն մեկ ու ունի և միայն մեկ ւը և ոչ ամեն մեկից մի քանիսը։ Բայց հին