Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրության վերաբերությամբ նրա բռնած ընթացքն է ուղիղ, և կամ այնքան քիլ է հասկանում հայերեն ուղղագրություն, որ տարրական բաներ չգիտե։ Ես կարծում եմ, որ «Մշակ»-ի արարմունքը գիտության և չգիտության գործ չէ, այլ մի ուրիշ հոգեկան հանգամանք կա թաքնված նրա սրտումը այն մեխի նման, որ ցցվել է իմ գլխումը. բացատրենք։ Երբ որ իմ գրքերը արգելեցին, «Մշակ»-ը հրճվանք և ուրախություն հայտնեց այդ լուրն ավետելով իր ընթերցողներին, իսկ երբ որ թույլտվություն եղավ, բարձրաձայն բողոքեց՝ թույլ տվողներին կողմնապահ, իսկ իրան անաչառ համարել տալով- (չեմ գրում «համարելով», այլ «համարել տալով»), որովհետև ինքը քաջ գիտե, որ իր բողոքը անաչառության արգասիք չէ։ «Մշակ»-ն այս չպիտի աներ, իբրև արդարության պաշտպան, իբրև գաղափարի և հոգու քարոզիչ, այլ ոչ որևէ գրիք բայց, պ․ Արծրունին արավ, հասկանալով, որ իր արածն անվայել է «Մշակ»-ի նշանաբանին։ ճշմարիտ, մի թե գիրն առավել է, քան հոգին, որ բովանդակվում է մի գրքի մեջ։ Մի՞թե «Մշակ»-ի սխալ ուղղագրության համար պիտի զրկենք նրա հայտնած գեղեցիկ և օգտակար մտքերից հայ ժողովրդին։ Մեկ ինքն իրան մտածեր, թե եթե «Մշակ»-ին արգելեին իր ուղղագրության համար, արգելողն էլ մի բթամիտ լիներ և այդ աներ չարամտությամբ և շահախնդրությամբ, ի՞նչ կզգար և ի՞նչ կասեր պ. Արծրունին։ Ես չեմ ասում, որ պ. Արծրունին անպայման հավատա ինձ և իր ուղղագրությունը թողնելով՝ նորագույն, մշակված ուղղագրությունն ընդունի, ինչպես ընդունել են «Աղբյուր»-ը, «Տարազ»-ը, «Մուրճ»-ը և մեր նորավարտ լեզվագետները - Մադաթյան, Լիսիցյան և այլք, բայց խորհուրդ կտայի, որ դիմեր իր ուզած լեզվագետներից մեկն ու մեկին և ասեր,- «պարոն պրոֆեսոր համեմատական և արևելյան լեզվագիտության, ես գրում եմ թիւ-թիւ (ւ), լեզու-լեզուի (ու), հոդուած (ու), տարի, տարվա (վ), տվություն (վ), ասվում և վել (վ): Չմոռանար իր բողոքն էլ հայտնել, թե ահա այսքան տարի է հայերեն ասում եմ՝ պետք է ասել երկու տներ, երեք ոչխարներ, բայց հայերը դարձյալ շարունակում են ասել երկու տուն, երեք ոչխար»։ Հետո ինչ պատասխան


222