Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կլսեր, այնպես վարվեր։ Ես իմ կողմից այս քան միայն կասեմ, որ պ․ Արծրունին լավ կաներ, որ կամ հին ուղղագրության հետևեր, կամ նոր, եթե ոչ այսօր նա հնից գջլվելով նորից կպչել էի ուզում և մնում է մեն մենակ, և պիտի հալածվի երկու կողմից էլ և հներից և նորերից։ Ես չեմ ուրանում պ. Արծրունու ջանքը, որ գործ է դնում լեզվի ուղղագրության համար, բայց այդ ջանքն ապարդյուն կանցնի, մինչև չիմանա իր մշակած լեզվի օրենքը և այդ օրենքին չհպատակի։

Ես վերջացրի, սիրելի ընկերակիցներ։ Մյուս անգամ կգրեմ եչ և է, ո և օ գրերի մասին, որոնք նույնքան երկար պատմություն ունին, ինչքան և ւիւն և վը֊ն։ Այժմ շտապում եմ, պետք է գնամ գյուղ։ Ուրեմն ցտեսություն։

Ահա և մյուս գրածներիս ցանկը ուղղագրության մասին։

ա) Մի թեթև հրահանգ մեր լեզվի ուղղագրության մասին․ «Աղբյուր», երկրորդ բաժին, 1888 թ․, № 12։

բ) Իիւնը ձայնավոր է, թե բաղաձայն․ «Աղբյուր», երկրորդ բաժին, 1889 թ․, № 5—6․

գ) Սուրբ լեզու․ «Մուրճ», 1890 թ․, № 11—12։

դ) Երկբարբառները մեր լեզվի մեջ, «Մուրճ», 1891 թ․,

№ 4,

ե) Մեր գրերի թիվն ինչու՞ է 36, «Մուրճ», 1889 թ․,

№ 12,

զ) Տառադարձության խնդիր, «Աղբյուր», երկրորդ բաժին, 1889 թ․, № 1․

1892