ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ
Թիֆլիս, մայիսի 29-ին
Ինչ-ինչ հանգամանքներից ստիպված վաճառում եմ հեղինակության իրավունքը իմ գրավոր աշխատությունների, որքան որ կան՝ սկսած 1862 թվականից մինչև 1892 թվականի վեպեր, բանաստեղծություններ, հեքիաթներ, զրույցներ և այլ հոդվածներ, թե′ ինքնուրույն և թե′ թարգմանական, բացառությամբ երեք հատ <<Ուսումն Մայրենի լեզվի» դասագրքի։
Ցանկալի էր, որ այդ աշխատությունն երբ դառնային Հրատարակչական ընկերության սեփականություն, և որովհետև այդ րնկերությունր դրամագլուխ չունի, լավ կլիներ, որ նրան օգնեին մյուս ընկերությունները՝ Բարեգործական, Մարդասիրական և Հայուհյաց ընկերությունները, այլև մասնավոր անձինք։
Ես մեծ գին չեմ պահանջում, այլ միայն հինգ հազար ռուբլի, և այն էլ ոչ մեկ անգամից, այլ հինգ տարվան ընթացքում, տարեկան հագար ռուբլի։
1892
Ղազարոս Աղայան
224