Այս էջը սրբագրված է
Այս բոլորի վրա ավելացրել է և մի այնպիսի հեքիաթ, որ ամեն շենք ու շնորհքից զուրկ է և ցույց է տալիս աշկարա, որ դասագիրք կազմողը այդ մասի մեջ ևս շատ թույլ է։
Այս և սրա նման ուրիշ հանգամանքներից ստիպված՝ հայտարարում եմ ահա ի լուր ամենեցուն, որ ոչ ոք իրավունք չունի իմ որևէ ինքնուրույն դրվածքը առանց իմ թույլտվության արտատպելու։
Էլ հայհոյանք չէ մնացել, որ այդ գրաչարչիները թափած չլինեն ինձ վրա, թեև միշտ էլ իմ լուռ արհամարհանքին են արժանացել, բայց այսօր չեն քաշվում շահվելու իրանց ատած մարդու աշխատությունից։
Ղ․ Աղայանց