Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈԻ ԽՈՇՈՐ ՉԱՐԻՔ


Վերջին ժամանակներս լույս տեսած եվրոպական մի թանի խոշոր գիտնական աշխատությունների մեջ ընդհաոնուր ուշադրություն է գրավել ֆրանսիական երկու գիտնականների՝ Բինեի և Անրիի գիրքը՝ ժամանակակից սերնդի մտաւվոր հոգնածության հարցի մասին։ Մտավոր հոգնածությունը և ներվոտությունը, մեր դարի այս բնորոշ գծերը, այնքան մեծ զարգացումն են ստացել, որ լուրջ վտանգ են Ապառնում մարդկության ապագային։ Եթե չհջողվի արմատական միջոցներ ձեռք առնել նրանց դեմ, ապագա սերունդն երի ֆիզիկական և մտավոր այլասեռումն անխուսափելի կդառնա, որովհետև, ինչպես ցույց են տալիս երկու գիտնականների ուսումնասիրությունները,ներվոտությունը և մտավոր հոգնածությունը ազդում են մարդու ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր զարգացման վրա և ազդում են աղետալի կերպով։


Բայց ինչի՞ց առաջ եկավ մեր դարի անօրինակ ներվոտությունը և մտավոր հոգնածությունը, ի՞նչն այնքան նպաստեց նրանց հսկայական զարգացման։ Առաջին հար ցին պատասխանում է գերմանացի պրոֆկսոր էբի աշխատությունը, որ ֆրանսիացի երկու գիտնականների աշխատության հետ միասին՝ առատ նյութ է մատակարարում արոշ չափով լուծելու հարուցված հարցը։ Ներվոտությունն

228