Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երունդների մտքերը, ֆրանսիական մեծ հեղափոխությունը, Նապոլեոնյան պատերազմները, մտքերի շարժումը մեր դարի կեսում, տեխնիկական գիտությունների հսկայական զարգացումն, կյանքի կենցաղավարության արմատական փոփոխությունը շոգու և էյեկտրականության ազդեցության տակ, գոյության կռվի ասպարեզում արտահայտած սարսափելի եռանդը, ազգաբնակության խոշոր կենտրոնների աճումն, կրոնի կռիվն աճող նյութապաշտության դեմ, սոցիալական վարգապետությոլնների տարածումն , կապիտալիզմի և պրոլետարիատի ահագին զարգացումն - այդ բոլորը խոր տպավորություն գործեց մարդկանց ներվային սիստեմի վրա և անջնջելի հետք թողեց։ Գալով այն հարցին, թե ներվոտությունն ի՞նչ տեսակ է տարածված հասարակական և ազգագրական խմբերի մեջ, հետազոտություններն ապացուցանում են, որ, սովորաբար, հասարակության բարձր դասակարգերը և մտավոր աշխատության ներկայացուցիչներն են տանջվում այդ ցավով, իսկ ազգագրական խմբերի վերաբերմամբ նա ավելի շատ տարածված է հրեաների և ամերիկացիների մեջ։ Առաջինները ամբողջ դարեր հուզմունքներով լի կյանք և պատմություն են ունեցել, իսկ ամերիկացիները վարել են շարունակ տենդային կյանք՝ ոսկի ձեռք բերելու նպատակով։


Գալով մատաղ սերնդի մտավոր հոգնածության հարցին, Բինե և Անրի վճռականապես հայտնում են, որ այդ մեծ չարիքի պատճառը ժամանակակից դպրոցն ու կրթական սիստեմն է, գլխավորապես գիմնազիաներն ու համալսարաններն են։ Ժամանակակից դպրոցը հաջորդաբար տանում է մատաղ սերունդները դեպի այլասեռումն։ Այսօր ամեն ոք՝ մեծ թե փոքր, հարուստ, թե աղքատ, տղա, թե աղջիկ ձգտում են ուսում ստանալու։ Ծնողների միակ ձգտումն է կրթության տալ իրանց զավակներին՝ դրդված զանազան պատճառներից։ Այդ պատճառով բոլոր քաղաքակիրթ երկրներում դպրոցները լցված են աշակերտներով և ահագին քանակության շնորհիվ՝ ուշադրություն չէ դարձվում ուսման


229