Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում այնպիսի օրինակներ, որոնք իրանց սահմանածի հակառակն են ապացուցանում։ Բոլոր քերականները այդ կողմանե մի տեսակ ավանդապահներ են քուրմերի նման։ Մեկի տված սահմանը մյուսները դժվարությունով են խախտում, այն էլ դարեր անցնելուց հետո։ Այսօր ահա մեկը համարձակվել է ոչնչացնել մի իսկապես գոյություն չունեցող հոլով, մյուսը բողոքում է նրա դեմ և անհիմն առարկություններ անում։


Ինչպիսի՞ սահման է տրված տրականին։ Տրականն այն բառն է, որին կամ ինչին մի բան է տրվում, մի բան է հատկացվում։ Օրինակ, ես իմ գիրքը տալիս եմ - սրան, նրան, Կիրակոսին, Մարկոսին։ Բայց որովհետև ասում ենք նաև - մենք սիրում ենք՝ սրան, նրան, Կիրակոսին, Մարկոսին, որոնք ըստ նշանակության հայցական են, այստեղից խնդիր է ծագում, թե ի՞նչ անուն պետք է տալ ուրեմն ին վերջացած հոլովին, միայն տրակա՞ն, թե՞ նաև հայցական։ Թողնելով, որ այս շփոթությունը պարզեն մեր հայկաբանները, մենք գանք ցույց տալու օրինակներով, որ այդ վերջավորությունը ըստ նշանակության ոչ այս է և ոչ այն, որովհետև շատ և շատ բան է, միանգամայն։ Ահա օրինակներ․


1․ Ծիտը ծառին, հավը՝ թառին:


2. Քամին նորատունկ ծառին վնաս է։


3․ Նոր տնկած ծառին չպետք է դիպչել։


4․ Ձեռքը ծառին չհասավ, որ բռներ։


5․ Խեղճը չարժանացավ իր տնկած ծառին:


6․ Աչքը ծառին գցած՝ նայում էր…


7. Ծառին ծառ կասեն, խոտին խոտ։


8․ - Արդյոք ծառը ծառին չի՞ սիրիլ և ծաղիկը ծաղկին:


9․ Ինչո՞ւ չէ, եթե նրանց կշնչավորես քո ստեղծագործությունովդ։


10. Ասած է․ «էծն իծին չի փոխիլ մի սուրու ոչխարի հետ»։


11․ Ղարաբաղ ասում են՝ մին ծառու տիրև և՝ էս ծառին տիրեր։


12․ Պոլիս ասում են՝ ծառի մը, և՝ սա ծառին քով։


234