Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՄ ԱՅԲԲԵՆԱՐԱՆՈՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈԻՍՈԻՑԻՉՆԵՐԻՆ


Վերջապես դուրս եկավ Ս․ Մանդինյանի «Նոր այբբենարան»-ը Կովկասի հայոց բարեգործական ընկերության հրատարակությամբ և նվիրաբերությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «հույսով և հավատով»։


Հառաջաբանի մեջ հեղինակը ի միջի այլոց ասում է.

«Ինչ որ այժմ մենք առաջարկում ենք, այն լոկ «Այբբենարան» է, որ պետք է վերջացնել հունվարին կամ փետրվարին։ Այնուհետև ուսուցիչը կարող է դիմել առաջին ընթերցանության գրքերից մեկին - «Լուսաբեր»-ին, «Արևիկ»-ին կամ այլ «Մայրենի լեզու»-ներին։


Կարդալով այս երկու պարբերությունները՝ ամեն մի ուսուցիչ կարող է մտածել, թե մի աշխատություն, որ հրատարակել է հայոց բարեգործական ընկերությունը և նվիրաբերված է ամենայն հայոց կաթողիկոսին «հույսով և հավատով», այլև պիտի ծառայե մյուս բոլոր Այբբենարաններին իբրև հրահանգ, առանց նրանց մի վնաս տալու, այլ միայն օգուտ, ուրեմն դա պետք է որ մի շատ գեղեցիկ բան լինի ամեն կողմից ընդունելի։


Ես, իբրև «Արևիկ»-ի հորինող, հայտարարում եմ, որ «Արևիկ»-ը ոչ մի հրահանգի պետք չունի, մանավանդ այնպիսի հրահանգի, որպիսին Ս․ Մանդինյանինն է։ «Արևիկ»-ը կազմված է այնպես, որ աշակերտը առանց ուսուցչի


237