օգնության՝ ինքը կարողանա իր ուսուցիչը լինել։ Այդ բանը ուսուցիչը կարող է միայն մեկ դասով հասկացնել երեխային և այնուհետև նա ինքը առաջ կվազե։ «Արևիկ»-ը ինքը մի կենդանի մանուկ է, մանուկների ընկեր, նրանց հետ խոսող, նրանց սրտիցը ջուր խմող։ Հինգ-վեց տարեկան երեխեքր «Արևիկ»-ով գրում կարդում են, առանց իրենց մայրերին նեղություն տալու։ Այս բանը չգիտե Ս. Մանդինյանը և մոռացել է այն, ինչ որ ասել է սրանից շատ տարի առաջ։
Ահա նրա այդ ասածը.
Լեզուն պետք է լինի ժողովրղական-ազգային և մանկան հասկանալի և ըմբռնելի. մեր գրականության մեջ ոչ ոք այնպիսի ընտիր ժողովրդական լեզվով և մանկան ականջին ախորժ չի խոսել, ինչպես Աղայանցը իր փոքրիկ «Ուսումն մայրենի լեզվի» գրքույկի մեջ։
Այս խոսքերն ասված են «Փորձ»-ումը 1877 թվականին։ «Արևիկ»-ը այս գոված գրքույկի վերջին կատարելագործրւթյունն է, որ սակայն այլևս չի երևում Ս. Մանդինյանի աչքում իբրև արժանավորություն։ Նա հիմա հետևում է մի հեքիաթում հիշված այն դերձակներին, որոնք իրենց թագավորի համար կախարդական հագուստ են կարում։ Ասում են մեր կարած հագուստը կարող են տեսնել միայն խելոք մարդիկը, իսկ տխմարները չեն կարող նշմարել, և հասնում են իրանց նպատակին։ Թագավորի պալատականներից ոչ ոք չի ուզում իրեն տխմար համարել և ամենքն էլ ձևացնում են, որ տեսնում են չեղած հագուստը, թագավորին էլ զարդարում նրանով և դուրս բերում քաղաք զբոսնելու։ Բոլոր խելքը գլխին մարդիկը չտեսնելու են դնում այդ բանը, որ տխմար չհամարվեն, միայն մանուկներն են աղաղակում, որ թագավորը մե՜րկ է…
Այո՛, Ս. Մանդինյանի կարած հագուստի դեմ միայն մանուկներն են աղաղակում, իսկ հայոց բարեգործական ընկերության վարչության անդամները տպագրել են այդ գիրքը խելոք համարվելու համար։