ՍԵԴՐԱՔ ՆԱՆԴԻՆՅԱՆԻ «ՆՈՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ»-Ը
Այբբենարան տպագրելը վաճառականական ձեռնարկութուն է. նա այնպիսի երկ չէ, որ կարոտ լինի բարերարի օժանդակության։ Այսօր ահա մեզանում այբբենարանները սունկի պես են բսնում և դրանցից ամենաթույլն անգամ անհամեմատ լավ է Ս. Մանդինյանի այբբենարանից, որ մի ամբողջություն չի կազմում, այլ մի կարկատան է, մի պոչ, որ պիտի կցվի մի որևէ ուրիշ այբբենարանի։ Բայց ո՞մ է պետք այդ պոչը։
Ես ասացի, որ իմ այբբենարանը որևէ պոչի հարկավորություն չունի։ Թող դուրս գա մի ուրիշը և ասի, որ այդ պոչը պետք է իր այբբենարանին։ Թող դուրս գա մի ուսուցիչ, մի մասնագետ մանկավարժ, մի խելացի հոգաբարձու, մի ուսումնարանական խորհուրդ և ասե, որ նա կարևոր է համարում մի տարվա մեջ միևնույն երեխայի ձեռքը տա երկու իրար հակառակ բովանդակության, հակառակ լեզվի և ուղղագրության այբբենարաններ այնպես, որ մեկը մյուսի շարունակությունը լինի։ Եվ չէ՞ որ եթե դրանք — այդ երկու այբբենարանները — նույնիսկ ըստ ամենայնի իրար նման շինեին, դարձյալ մեկն ավելորդ կլինի, ուր մնաց, եթե նրանք իրար ժխտող և հակասող լինին։
Այս շոշափելի փաստը աշկարա ցույց է տալիս, որ Ս. Մանդինյանը կորցրել է ամեն բարոյական և մտավոր հատկություն
239