Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ


«ԴԱՍԸՆԿԵՐ»-Ի ՀՈՐԻՆՈՂՆԵՐԻՆ

«Հորիզոն»֊ի 23֊րդ համարում կարդացի Չիլինկարյան և Ռաջմաճյան ընկերների պատասխանը իմ քննադատության դեմ։

Պարոնները թվում են մի շարք խորին հնություններ և մեղադրում են ինձ, որ ես շեմ ուզեցել նկատել այդ, ըստ իրանց հասկացողության, նորությունները։

Ասում են. «արդյոք նորություն չէ՞, որ գրության ձևը չափազանց պարզ է, անջատ, ուղղահայաց և մի տողի վրա» ։

Ո՞վ չգիտե, որ մեր պապերը գրում էին իսկ և իսկ այնպես, ինչպես առաջարկում են պարոնները, այսինքն՝ չափազանց պարզ, անջատ, ուղղահայաց և մի տողի վրա:

Ուրեմն ի՞նչ է պարոնների այս նորությունը, եթե ոչ պապենականություն, մի ժառանգական հատկություն, որ դարերից հետո անգամ արտահայտվում է ինքնուրույնությունից զուրկ անհատների մեջ։

Ասում են. «միթե նորություն չէ՞ , որ այբբենարանը ամրողջովին ձեռագրով է տարվում» ։

Ո՞վ չգիտե, որ գրագիտությունը ամբողջովին ձեռագրով տանելը կատարվում էր հին դարերում, սկսած գրելու գյուտից մինչև տպագրության գյուտը։ Ուրեմն այստեղ էլ նույն պապենականությունը։

16 Ղ. Աղայան. Երկերի ժոզ. հ. IV

241