Կարծես այս խոսքերը մի տեղից արտագրած լինեն առանց հասկանալու։ Որովհետև եթե հասկացած լինեին, ուրիշներին էլ կհասկացնեին, և կտեսնեին, որ հենց այս ասածների ուղիղ կատարելու մեջն է վերը հիշված հրաշքը ինչպե՞ս կարելի է ասել վերլուծել, պետք է համադրել, բայց չասել, թե այդ ինչպես պետք է անել։ Մինչդեռ այդ այնպիսի բան է, որին ամբողջ հատորներ են նվիրում շատ մանկավարժներ։
Բառերի վերլուծությունը վանկերի կատարում են նույնիսկ չորս տարեկան երեխաները։ Այն օրից, երբ երեխեքը սկսում են երգել, նույն օրից արդեն վանկում են բառերը, որովհետև երգել կնշանակե վանկել, ամեն մի վանկի վրա մի ձայն բարձրացնել։ Ուրեմն այդ չէ գլխավորը, այդ թե՝ ինչպե՞ս պետք է վանկը վերլուծել հնչյունների և
այդ ցրված հնչյունները նորից միացնել (բաղադրել, համադրել)։ Այդ է գլխավորը նրա համար, որ վանկը վերլուծել, միևնույն է թե գրել, իսկ համադրել միևնույն է թե
կարդալ։ Երբ մանուկներին տալիս եք այդ երկոքին կարողությունը, դրանով արդեն գրել֊կարդալու գլխավոր գործը կատարած եք լինում։ Ահա այս գործի ուղիղ կարդալու մասին ուղիղ գաղափար չունին «Դասընկեր»-ի հորինողները, ինչպես երևում է հետևյալից։
Ահա ինչ են ասում դրանք իրենց բացատրության մեջ.
«Սկզբնական վարժությունների մեջ խուսափել ենք այն բառերից, որոնց մեջ երկու կամ ավելի բաղաձայններ միասին կան. որպեսզի բառերը հեշտ կարդացվին և ը տառի գործածությունը բաղաձայնների մեջ շուտ առաջ չգա, ը տառով վանկելը հետացրած է մինչև 5-րդ աստիճանը, երբ երբ որ մանուկները արդեն բավական վարժված են կարդալու մեջ։ Եթե նախապատրաստական վարժությունները լավ են տարված, այն ժամանակ բառերի մեջ լսվող ը տառի հետ հեշտ կլինի գործ ունենալ»։
Այս տողերից երևում է, որ «Դասընկերի»-ի հորինողները վանկերի վերլուծության մեջ մերժում են ը հնչյունի օժանդակությունը և նրա վրա մի առանձին սարսափով են նայում։ Թե վանկերի վերլուծությունը ինչ ձևով են կատարում,