կանե գրերի գյուտը։ Ահա թե երբ կզարգանան նրա հոգու լավ հատկությունները և երբ կստանա հրեղեն լեզուների շնորհքը, մի ստեղծագործող շնորհք, որով կարող է գրել և՛ գիր, և՛ թվանշան, և մեծ ու փոքր տառեր, և կարդալ ձեռագիրն ու տպագիրը միանգամայն։
Այդպես ուրեմն, «Դասընկեր»-ի այբբենական մասը շատ է պակասավոր, երկրորդ մասը շատ է թույլ, ամբողջը կարոտ է հիմնավոր վերաշինության, իսկ բացատրությունը
հարկավոր է առանձնացնել և շատ ընդարձակել, որ կիսատ-պռատ բաներ չլինին ասված, այլ նա լինի մի կարգին ղեկավար։
Հապա գունավոր պատկերնե՞րը, մի՞թե նրանք արժանիք չե՞ն։ Նրանք արժանիք են իբրև խաղալիք, որոնցից երեխեքը շուտ ձանձրանալով՝ դեն են ձգում և մի ուրիշն ուզում։ Այդ միջոցը անպետք ապրանքի սնգույր է, մի շպար, որ միայն գինն է թանկացնում, առանց ներքին արժեքը բարձրացնելու։ Եվ հիրավի գինը թանկ է։