ների տեղ կստանանք դատարկաշրջիկ և դատարկապորտ անձինք։ Թող ոչ ոք միակողմանի չմեկնե մեր այս ակնարկությունը և գայթակղի, այլ խոստովանի, թև ճշմարիտ է, որ մեր մեջ այսօրվան օրս անգամ շատացել են արդեն այնպիսի պատանիք, որոնք ըստ երևույթին ուսումնածարավ են,բայց իսկապես ծույլ, անզոր և ապրելու հեշտ ճանապարհ փնտրող անձինք։ Մեր նախնիք իրանց աննշան ուսումով մեծամեծ հարստություններ էին դիզում, բայց մենք այժմպատրաստում ենք այնպիսի անձինք, որոնք վատնելու առավել ընդունակ են, քան թե շահելու իրանց հայրական ժառանգությունը։ Պետք է երևակայել, որ ծխական դպրոցի պատրաստական դասարանից մինչև համալսարանի չորրորդ և հինգերորդ կուրսը մի այնպիսի ժամանակամիջոց է, որ պարունակում է յուր մեջ միջին թվով քսան տարի, իսկ քսան տարվա ծախքը անում է շատ սակավից տաս հազար մանեթ։ Հարկավոր է այս բոլորը աչքի առջև ունենալ և մեր զավակներին նախապատրաստել այնպես, որ կարողանան առանց հոգնելու, առանց մեծամեծ կորստի, այնքան բան ձեոք բերել, որ կարողանան նորանից ազին էլ մասն հանել. իսկ միակ մի գլուխ ապահովեցնելու նպատակով քառասուն տարվան հասցնել յուր կրթության շրջանը` այդ մի սարսափելի մոլորություն է։
ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ ՄՏՔԻ ՄԱՍԻՆ
Ա
Մարդուս հանճարը յուր սկզբնական գյուտերի հետ միասին հնարել է և գիր։ Այդ գիրը երկու առավել մեծ պաշտոն է կատարում մարդկային մտավոր զարգացման ասպարիզումը — անցելուց հաշիվ է ստանում և ապագային հաշիվ տալիս։ Եթե փորձերն են, որ սնունդ են դառնում մեր մտքի զարգացման համար, և գիրն է, որ մեր նախորդների փորձերը կենդանագրելով տալիս է մեզ, ապա ուրեմն առանց գրի մենք կարողանալու չէինք մեր նախնյաց մտա֊