Այս էջը սրբագրված է
հոգեմաշություն, տառապանք, թոքախտ և խելագարություն…
Թշվա՜ռ է, և շա տ է թշվառ մի ազգ, եթե նրա որդոց դաստիարակների վախճանը այսքան հուսահատական է։
Է հ, կատարենք մեր սիրելի Գաբրիելի երեսունհինգամյա ուսուցչական բեղմնավոր գործունեության հոբելյանը, գուցե սրանով հիշեցնենք ազգին, որ նա պարտավոր է տալ «որում հարկ՝ զհարկ, և որում պատիւ՝ զպատիւ»։ Գուցե գտնվին բարեսիրտ մարդիկ, որ ասեն՝ եկեք մեր ուսուցիչների ապագա սև օրերը կանաչեցնող մի միջոցի վրա մտածենք, հիմնենք մի ընդհանուր ուսուցչական սնդուկ կամ ֆոնդ։ Տա′ աստված, որ այսպիսի մի միտք ծագի կարող հայերի սրտերում մեր Գաբրիելի տոնախմբության օրերում…
1909