առաջ արդեն իրանց այդ վարմունքի ծրագիրը կազմած են ունեցել, իբրև մի թակարդ, որի մեջ գցել են բոլոր մյուսներին։
2
Այսքանը, ինչ որ ասացի, կատարված փաստի մասին էր։ Հիմա խնդրի մասին խոսենք ըստ էության։
Ի՞նչ ունինք մենք ազգային, որպիսի հաստատություններ, որոնք մրցության դիրքի մեջ են դրված մեր ազգի կողմից։ Դրանք են՝ մեր դպրոցը, գրականությունը և թատրոնը։
Այդ երեք հաստատությունները ամենամեծ առնչություն ունին իրար հետ, երեքն էլ ծառայում են մեր ազգի մտավոր և բարոյական զարգացմանը։
Արդ՝ որպեսզի այդ հաստատությունները մրցության դիմանան, գրավեն - էլ չասենք օտարներին - գեթ հայերին, գրվա՞ծ են արդյոք այդ բարձր պատվանդանի վրա։ Այն
ապահովությունը, որ ուրիշները տալիս են իրենց պաշտոնյաներին, մենք էլ տալի՞ս ենք։ Համեմատեցեք մեր դպրոցը - հեռու չերթանք, - քաղաքային դպրոցի հետ, և տեսեք, ո՛րն է ավելի ապահով, ավելի բարիք խոստանում և ուրեմն՝ ավելի քաշում դեպի իրան լավագույն ուժերին։
Ինչո՞ւ, ի՞նչ է դրա պատճառը։
Պատճառը շատ պարզ է ամենքի համար։
Որպեսզի մեր դպրոցը-մյուս հաստատությունների մասին չխոսենք առայժմ - հավասար բարձրության վրա լինի կանգնած իր մրցակիցների հետ, պետք է կրկնապատիկ լինի նրա նյութական և բարոյական ուժը։ Եթե ուրիշ դպրոցի ուսուցիչը տարեկան ստանում է հինգ հարյուր ռուբլի, մերը պետք է ստանա առնվազն ութ հարյուր։ Եթե ուրիշ տեղ ուսուցիչր 25 տարուց հետո պիտի հանգստյան թոշակ ստանա վեց հարյուր ռուբլի, մերը պետք է ստանա նրանից ոչ պակաս։ Եթե այսպես չլինի, էլ ինչ՞ով կարող ես լավագույն
ուսուցչին գրավել դեպի քեզ։
Երկու կռվող պետություններից հաղթողը լինում է քաջ զորք ունեցողը։ Դպրոցական ասպարեզում զորքի դեր կատարողները ուսուցիչներն են։ Ի՞նչ առիթ ունին հայ ուսու-