ցիչները քաջ լինելու, ինչո՞ւ պետք է նրանք դասալիք չլինին։ Ո՞վ է, ի՞նչ է և ինչացո՞ւ է Հ. Առաքևլյանը, որ արձակում է քսանչորս զինվորի։ Մի թե այդ է նշանակում հոգաբարձու լինել։ Ուր որ երթան այդ արձակվածները, էլ ի՞նչ սրտով, ի՞նչ հոգով պիտի ծառայեն։ Ովքեր որ բռնեն նրանց տեղը, էլ ի՞նչ հույս պիտի ունենան իրանց ապագայի վերաբերությամբ։ Համբարձում Առաքևլյանը, ստացած լինելով պարսիկ կրթություն, այսինքն՝ ասիական, բռնակալական, հետևում է պարսիկ բռնակալներին, կոտորելով իր նախորդի բոլոր ժառանգներին, որ իրանից հետո եկողն էլ կոտորե նրա ժառանգներին։ Եվ հենց դրանով էլ արդարացնում է իր վարմունքը, ասելով՝ բա դուք ինչո՞ւ դուրս արիք Լևոն Սարգսյանին։
Մի ասող լինի դրան, թե՝ առաջին, եթե դուք ինքներդ խոստովանում եք, որ ձեր նախորդները վատ գործ են կատարել, ինչո՞ւ եք հետևում նրանց վատ գործին։ Երկրորդ՝ ինչո՞ւ եք ցավագար տարին առողջ տարվա հետ համեմատում։ Լևոնին արձակեցին մի այնպիսի ժամանակ, երբ շունը տիրոջը չէր ճանաչում, երբ Հ․ Առաքելյանը մկան ծակերն էր մտնում։ Իսկ այսօր, այս խաղաղ օրերին ինչպե՞ս կարելի է թայֆայական օղիով հարբածի դեր կատարել։
1910