Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

թիֆլիս, 22 հունվարի

«Հորիզոն»֊ի 14-րդ №–ում Գանձակից պ. Հ. Երիցյանը առաջարկում է ինձ, որ ես թույլտվություն ստանամ իմ դասագրքերի գործադրության համար պետական դպրոցներում։ Շտապում եմ հայտնել, որ իմ դասագրքերից առաջին երեքը թույլատրված են։

«Արևիկ»-ս, երկրորդ և չորրորդ գրքիս երրորդ տպագրությունը նոր եմ առաջարկել ընդունելության։ «Հայ գրողներ»–ը նույնպես առաջարկված է։ Միևնույն գրքերն ուղարկել եմ և էջմիածին։ Երբ որ թույլտվություն ստանամ թե′ մեկ և թե′ մյուս տեղից՝ կհայտարարեմ այդ մասին։ Հավանական է, որ առաջիկա դպրոցական տարվա թույլտվությունը վաղօրոք ստացված լինի։

Պետական դպրոցների ուսուցչական խորհուրդներին արգելված չէ, որ նրանք իրենց մոտավոր իշխանությունից թույլտվություն խնդրեն այս և այն դասագրքի համար՝ մատնացույց լինելով նրա արժանիքների վրա։ Այսպիսի մի փորձ մի քանի տարի առաջ եղավ Բաքվում իմ դասագրքերիս համար, և չմերժվեց ժողովրդական դպրոցների վերատեսչի կողմից։

1910
259