ՍԵԴՐԱԿ ՄԱՆԴԻՆՅԱՆԻՆ
«Մշակ»֊ի երեկվա համարում կարդացի ձեր «Դպրոցական կնճռոտ ուղղագրություններ»–ը
Ով խոսի — չխոսի իմ դեմ, դուք պետք է ձայնակցեք նրանց, որովհետև դաղված տեղեր շատ ունիք՝ բոլորն էլ իմ գրչով խարանած։ Ի՞նչ արած, ձեր ճակատագիրն է խարանվել իբրև փարիսեցի, իսկ իմս՝ խարանել իբրև քրիստոսի հավատացյալ հետևող։
Դուք գտնում եք, որ մանկավարժական տեսակետից ւյունն ընդունելի չէ, որովհետև փոքր է։ Սրանով ապացուցանում եք, որ ւյունն իր փոքրությամբ անհամեմատ մեծ է ձեր խելքից։ Եվ սուտ չի ասված, թե «իմաստունի խևլքը գլխումն է, իսկ տխմարինը՝ աչքումը»։
Որքան դարեր են անցել և ւյունն իր փոքրությունը չի զգացնել տվել ոչ ոքի, բայց եթե դա մեր ներկա ակնոցների և խոշորացույցների դարում փոքրացել է, ո՞վ է արգելում մեզ մի փոքր հաստացնել նրա մազագիծը։ Չէ որ երկաթագիր ւյունն ու վևը նույնաչափ գրեր են. չէ՞ որ նոտրի լյունը բավական հաստ է. չէ՞ որ շղագիր ւյունը թե′ ավելի մեծ է և թե′ ավելի գեղեցիկ, քան բոլորագրինը, որի ւյունը նույնպես կարելի է թե′ խոշորացնել և թե′ գեղեցկացնել, կարժե միայն այդպիսի պատվեր տալ ձուլարանին և ձեր միակ պատրվակը վերացնել մեջտեղից։
Ձեր մյուս առարկություններին պատասխանել չարժե, որովհետև նրանցով ոչ ոքի չեք կարող մոլորեցնել…
1910
251