ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՒ ԲԱՆԱՎՈՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա
Սովորեցնել մանուկին գրել֊կարդալ, առանց հասկացնելու նրան այդ գործի էությունը, կնշանակե մի բան տալ նրան, առանց տվածի երեսը ցույց տալու։
Ոչ, այդպես չպիտի լինի, այլ ամեն ինչ, որ տրվում է երեխային, նա պետք է տեսնե նրան աչքովը, եթե աչք ունի, լսե ականջովը, եթե զուրկ չէ լսողությունից։ (Կույրերի և խուլ ու համրերի համար սովորեցնելու ջոկ եղանակներ կան )։
Երեխայի տեսածն ու լսածը պետք է լինի իսկականը և ոչ մի կեղծիք, ինչպիսիք են գծերն ու կետերը՝ բառերի և տառերի փոխարեն։ Ուսուցումը պետք է լինի զննական, գիտակցական և պարզ, որ հասկանալի լինի։
Բ
Թեպետ ուղիղ է ասված, թե ուսուցումը պետք է տանել հեշտից դեսպի դժվարը, բայց ավելի էլ ուղիղ կլինի ասել, թե ուսուցման համար ինչ որ դժվար է, պետք է հեշտացնել։ Օրինակ՝ ավելի հեշտ է գրել ն տառը, քան թե պ, բայց երբ սովորեցնում ես պ տառի արմատական գծերը, համեմատական դժվարությունը վերանում է։ Ավելի հեշտ է գրել