միավանկ սար բառը, քան եռավանկ Սանասար, բայց երբ նախ սովորեցնում ես բառերի վանկերը, և գրելիս մանուկը վանկում է Սա-նա-սար, էլ այնուհետև դժվարության մասին խոսք լինել չի կարող։
Եթե կարծում եք, որ հասարակ տառեր գրելն ավելի հեշտ է, քան թե գլխատառերը, պետք է դրանց գրելն այնպես հեշտացնեք, որ այլևս առիթ չունենաք դրանց գրելը հետաձգելու։
Եթե միավանկ բառերը ավելի հեշտ են կարդում, քան բազմավանկերը, պետք է սովորեցնել, թե ինչպես պետք է բառի սկզբի երկու և երեք տառերն իրար հետ միացնել։
Բայց այս բոլոր հեշտացնող ձևերը ավելի կհեշտանան, երբ գրել-կարդալը գրավոր սկսելուց առաջ մանուկներն ստացած կլինին բանավոր նախապատրաստություն:
Գ
Բանավոր նախապատրաստության ժամանակ, երբ սկսում են բառերը վանկել և վանկերը վերածել հնչյունների, դրանով հիմք է դրվում, թե ինչպես պետք է գրել. իսկ երբ
լուծած վանկերը նորից համադրվում են, դրանով էլ սովորեցնում են, թե ինչպես պետք է կարդալ։ Այսպիսով գրել-կարդալը դառնում է գիտակցական։ Մանուկները ոչ թե
այսօր այս գիրն են սովորում և վաղր՝ մյուս, այլ սովորում են գրերի նշանակությունը, նրանց պատկեր լինելը այս ու այն հնչյունի։ Այնպես են պատրաստվում, որ իրենք կարող են նոր գրեր հնարել, միայն ուսուցչի օգնությամբ
ծանոթանում են արդեն եղած գրերի հետ։
Ուսումնարան մտնող ութ տարեկան երեխեքը, եթե քաղաքացի են, դժվար կպատահի, որ քիչոլմիչ կարդալ չիմանան, համարել չգիտենան,
Գրագիտություն ուսուցանելու այս եղանակը ընդունված է անվաավել «վերլուծական», տարբերելով «հնչական-բաղադրականից», որին այլևս հետևող չկա։