վոր ժառանգությունը ստանալ, և այդ չստանալով պիտի Հավիտյանս ժամանակաց միակերպ դրության, այն է՝ վայրենության մեջ մնայինք։ Խոսք չկա ուրեմն, որ մարդուս բանականությանը վայել գյուտերից ամենակարևորը գիրն է։ Սակայն գիտենալ արժան է, որ մարդու արած մի ամենահարկավոր գյուտը անqամ շուտով ընդհանուր մարդկության սեփականություն չէ դառնում, այլ սորա Հակառակ մի քանի դար անցնում է, մինչև նա զանազան անհատների ձեռք անցնելով և տեսակ֊ տեսակ կերպարանափոխություն ստանալով վերջապես մասնավորի ձեռքից անցնում է ընդհանուրին, և դարձյալ չէ դադարում նորա թե' կատարելագորձվիլը և թե ընդհանրանալը, այլ անընդհատ կերպով շարունակվում է մարդկության մտավոր զարգացման հետ ի միասին։ Կար ժամանակ, որ դիրը մասնավոր անձանց ձեռքում Հրաշագործության գործիք էր եղած և մի ցեղի մեջ Որդոց ոռդի շարունակվում էր իբրև ժառանգական սեփականաթյուն։ Ուր էր այն ժամանակ այժմյան շարժական տառերը, տպագրությունը, գրականությունը և այլն։
Այն գլխավոր գործիքը, որ մենք գործ ենք գնում այլոց կամ մեր միտքը զարգացնելու Համար, նույն այդ գիրն էր. Բայց ինչպես որ գիրն ինքը ենթակա է կատարելագործության, նույնպես և նորա սորվեցնելու կերպը ենթակա է կատարելագործության։ Գիրը կամ ուղիղն ասել գրականությունը չէ խելոքացնում մարդու, այլ փորձերից ուղիղ Հսկացկացողություն կազմելը։ Մեկը կարող՝է գրագետ լինել իմանալ կարդալ, բայց այդ ապացույց չէ խելքի. վասն զի դա գուցե միջոց է տվել նորան առավել ևս Հիմարանալու և մոլորվելու, որպիսիք մենք յուրաքանչյուր քայլափոխում տեսնում ենք։
«Գրականությունը, իբրև պահպանող մարդկության բոլոր մտքերի, միմիայն զուտ խելոքություն և ճշմարտություն չէ ներկայացնում, այլև շատ Հիմարաբանությունք։ Ուստի գրականությունից ստանալու օգուտը ոչ այնքան նորա Հատկությունից կախում ունի, որքան կարդացողի սովորելու կարողությունից, նորա ընտրողություն անելու ընդունակությունից»։ Արդարև մենք սովորաբար խոստովանում ենք