Է
Մինչև այստեղ ինչ որ ասացինք, մի համառոտ տեսություն էր միայն, մի ներածություն մեր անելիքի մասին: Այժմ պիտի խոսենք գործնականի մասին։
Գրել-կարդալը զննական անելու համար խոսք ու զրույց անելիս, կարելի չէ փախուստ տալ կարևոր տերմիններ գործածելուց, ինչպիսիք են՝ գիծ, բառ, վանկ, հնչյուն, գիր։
Խոսել գրերի մասին առանց նրանց անունը տալու, այդ կնշանակե չխոսկանության անել, և ինչ որ պետք է ասել լեզվով, ձեռք ու գլխով հայտնել և պատասխանել տված հարցումներին։
Ամենքս էլ ընդունում ենք, որ գրելն առաջ է կարդալուց, որ առաջ պետք է գրեն և ապա կարդան իրանց գրածը։ Բայց ինչպե՞ս կարող են գրել, մինչև չիմանան գրերի
գոնե տարրական գծերը։ Ասածդ ինչպե՞ս կարող են գրի առնել, մինչև չիմանան նրա հնչունական կազմը։ Սրա համար էլ ահա մի բանավոր նախապատրաստությամբ մի կողմից սովորում են գրել գրերի արմատական գծերը, մյուս կողմից սովորում են բառերը վանկել և վանկերը վերածել տառերի։
Թե ինչպես պետք է բառերը վերածել վանկերի, դա արդեն ներկայումս տարածված սովորություն է և ծանոթ ամենքին, ուրեմն այստեղ չարժե դրա վրա կանգ առնել։ Այլ
է վանկերի լուծումը, քանի որ կան ասողներ, թե վանկի մեջ բաղաձայնը ձայնավորից պետք չէ զատել, թե բաղաձայնը իր հնչական անունը չպիտի ունենա, քանի որ նա
առանց ձայնավորի օգնության չի հնչվում:
Սա մի այնպիսի թյուրիմացություն է, որի պարզաբանելր դյուրին չիլինիլ,եթե լսողեերը լավ ըմբռնելու և հասկանալու հոժարություն և տրամադրություն ցույց չտան։
Ես այս հոդվածը վերնագրել եմ «Հայերեն գրագիտություն…»։ Մի՞թե գրագիտություն ուսուցանելու եղանակը միևնույնը չէ, ինչ լեզու ուզում է լինի։ Ո՛չ, միևնույն չէ։ Չինարենում բառավանկություն չի կարող լինիլ, որովհետև նրանք հնչյունական գրեր չունեն, այլ միայն բառանշաններ, որոնց թիվը ներկայումս