Ուսումնասիրելով ինքնուսույց սովորողներին, տեսնում էնք, որ նրանք էլ բաղաձայնները ուրիշ ձայնավորի օժանդակությամբ չեն հնչում, այլ բացառապես ը հնչյունի։ Այսպիսի հատկություն ունեցող տառ չկա ոչ մի լեզվում, սա զուտ հայկական է, ինչպես երևում է և մեր չը, կը մը բառերից։ Բացի այս հատկությունից սա ունի և որոշիչ հատկության, որ գրվում է բոլոր բաղաձայնավերջ բառերի վերջում , ինչպես՝ աչփ, աչf, fուրը, ջարը, և բոլորն էլ այսպես։
Օգուտ քաղելով ը հնչյունի որոշիչ հատկությունից, նախքան վանկերը տառերի վերածելը, սովորեցնում ենք ը տառի այս հատկությունը և ցույց ենք տալիս իր պատկերը, իբրև զննելի առարկա և իբրև մի գործիք, որ պիտի գործածենք գրել-կարդալիս։
Բաղաձայնների հնչական անվանատվության հակառակորդները խոսքով են միայն հակառակում և վիճում, իսկ երբ հարկադրված են լինում թելադրել մի բան, որ աշա
կերտները գրեն կամ շարեն շարժական տառերով, այն ժամանակ զգում են, որ իրանք մի երկաթ են ուզում կռել, առանց սալի ու մուրճի։
Զ
Երբ երեխեքը գիտեն արդեն բառերը ուղիղ վանկերը, և մնում է, որ վանկերն էլ վերածեն տառերի, ահա այդ ժամանակ ուսուցիչը հասկացնում է, որ բոլոր բառերը երկու կերպ են ասվում ը-ով և առանց ը-ի, ինչպես' տուն, տունը, Արշակ, Արշակը։ Թելադրում է մանուկներին, որ այս ու այն առարկայի անունը ասեն Լ-ով և առանց Երբ այնքան վարժվում են, որ իրանց համար հասկանալի է դառնում, որ ը֊ն մի առանձին հնչյուն է և կարելի է մի բառի վերջից ավելացնել և զեղչել, այդ ժամանակ ուսուցիչը գրում է գրատախտակի վրա ը տառը և բոլորին միասին հնչել տալիս։ Որպեսզի ը֊ն իբրև գիր մենակ չմնա, ուսուցիչր իբրև պատկեր ցույց է տալիս ամբողջ այբուբենի թերթը, եթե կա դպրոցում, իսկ եթե չկա, ինքը գրում է դրա