Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տախտակի վրա նախ ձայնավորները և ապա մի քանի բաղաձայններ, որ կարդում է ը-ի օժանդակությամբ։

Այս դասի ժամանակ ուսուցիչր վերաստուդության է ենթարկում աշակերտներին, որ տեսնե' կա՞ն արդյոք մեջներր գրադետներ, և քանի՞ հոգի են, որոնք ճանաչում են բոլոր գրերը, քանիսը' կիսատ, պռատ և քանիսը բոլորովին չըդիացող։ Եթե լինում են այդպիսիք, դրանց ջոկ-ջոկ խմբերի է բաժանում, որ ուշադրությունը ավելի չդիացողների վրա դարձնե և աշխատե շուտ միացնել դիացողների հետ։

Բառերի վերջից Ը հնչյունը ավելացնելն ու զեղչելը կարողանալուց հետո,- ձեռք է զարկվում երկտառ նշանական վանկերի լուծման։ Վանկերն սկսվում են ձայնավորով և վերջանում բաղաձայնով, որ հնչվում է ը հնչյունի օժանդակությամբ։ Այդ միավանկ բառերն են ախ, ակ, ահ, աղ, աշաո, ափ, եզ, ես, եմ, եկ, եղ, եփ, էս, էղ, էն, էշ, էծ, էլ, էհ, էր, իմ, իմ, իր, ութ, ուժ, ուլ, ում, ուշ, ուր, ուս, ուր, օդ, օղ. օր, օձ, օվ:


Նախ ինքը' ուսուցիչը տալիս է ձայնավորի և բաղաձայնի անունները, ասելով բարձրաձայն' ա, խը, և պատվիրում երեխաներին, որ պատասխանեն առանց ր-ի' ախ։ Այսպես և մյուսները։ Ուսուցիչը հանդիսանում է իբրև գրող, իսկ մանուկները' իբրև կարդացող։ Ուսուցիչն ասում է' եթե ես գրեմ գրատախտակի վրա ա և ղը, դուք ի՞նչ կկարդաք։ Պատասխանում են' ազ... Ուսուցիչր իրոք գրում է աղ, և երեխեքը տեսնում են, որ աղ գրելու համար երկու գիր է եղել պետք' ա և ղը: Այսպես ահա և մյուս վանկերը։ Այստեղ գրելու նպատակը այն չէ, որ երեխեքը ճանաչեն գրելու այլ իբրև մի ձայնանիշ, որ փոխանակ գիծ կամ կետ յինելու, կարող է իսկական տառը լինել, որ կարող է ծանոթ լինել և մանուկներից շատերին։ Ուսուցիչր գրելու փոխարեն կարող է և շաըուևկան տառեր դևել իրար մոտ, քանի որ նրա նպատակն է աղ վանկի երկու հնչյուն ունենալը զննելի կացուցանել։


Այս վարժությունից հետո հարկավոր է գլխի գցել մանուկներին, որ բաղաձայն տառերը առանց ձայնավորի օգնության հնչվել չեն կարող, թե' անճարությունից ենք ա

263