Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձող, շող, տող, ցող, փող, քող, բան, թան, խան, նան, ջան, ցան, ծես, կես, պես, բուն, տուն, շուն, խամ, ծամ, կամ, ժամ, համ, շամ, ջամ, նամ, բաց, լաց, թաց, կաց, հաց, սուր, ջար, դուր, մուր, թուր, զուր, լուր, սար, քար, չար, տար, վար, նար, լար, կար… (խառն) արտ, երգ, գիր, գիմ, թուփ, ծառ, խոտ, կալ, կուտ, հոտ, հատ, ձեզ, ճաշ, նավ, փուշ, նետ, շուտ, նոր…

Այս վարժությունից հետո պետք է ստուգել, թե երթ ասում են հը, ա, ցը, ինչպե՞ս են միացնում հնչյունները, արդյոք շինում են հա՞ց, թե հացը։ Որպեսզի այսպիսի սխալ երբեք տեղի չունենա, պետք է լուծել տալ նաև այնպիսի բառեր, որոնք սովորաբար գրվում են ը-ով և առանց ը-ի ինչպիսիք են - նուռ, նուռը, դուռ, դուռը, կուռ, կուռը, փուռ, փուռը, մուկ, մուկը, ձուկ, ձուկը, եզ, եզը, գառ, գառը, մատ, մատը, կաթ, կաթը:


Այս վարժությունից հետո մանուկների համար պետք է բոլորովին հասկանալի դառնա, որ այլ է հը, ա, ցը, որ է՝ հաց, և այլ՝ հա, ա, ցը, ը, որ է՝ հացը: Գրավոր պարապմունքի ժամանակ այս բանը ավելի էլ շոշափելի կդառնա։


Վանկերի բանավոր լուծումը սրանով էլ վերջանում է և սկսվում է գրավոր պարապմունքը իրենց ունեցած դասագրքի վրա։ Սկզբի ամեն մի դասը նախ պետք է գրել տալ և կարդացնել իրենց գրածը և ապա կարդացնել դասագրքում տպածը։ Մի քանի դասից հետո կարելի է թույլ տալ, որ աշակերտները արտագրեն դասերը։ Այս ժամանակ էլ պետք է այն աշակերտներին, որ կարդալը լավ չեն իմանում, թույլ չտալ, որ բառերն ամբողջ գրեն, որ կարող են գրել տառ առ տառ, այլ ստիպել, որ վանկելով գրեն, քանի որ բառը չկարդացած՝ ուղիղ վանկել չեն կարող։


Թելադրելիս էլ բազմավանկ բառերը նախ պիտի վանկեն և ապա սկսեն գրել վանկ֊վանկ կամ ամբողջ։


Այս նախապատրաստությունը մի ամսից ավելի չպիտի

Վանկերը հնչյունների վերածելիս մանուկները եչր շինում են հ-ը, իսկ ո-ն՝ ւր, օ։ Ուսուցիչր պետք է ասե, որ նրանց արածն ուղիղ է, բայց դրանց համար մեկ-մեկ գիր ունինք։ Եվ ցույց կտա ե ո գրերըէ


265