ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ
Ամեն ազգում և ամեն աշխարհում ազգային գրականությունը կազմակերպվում և մշակվում է մատենագիրների և հեղինակների ձեռքով։ Ուսուցիչ և ուսանող նույն գրականությունը սովորող և սովորեցնողներն են։ Մեզանում այս բանի գլխիվայր դրված լինելը հանդես եկավ Հայոց հրատարակչական ընկերության երեկվա խմբագրական ժողովում։ Ժողովականներն էին՝ չորս ուսուցիչ, մեկ բժիշկ, մեկ մինժեներ նախագահ և մեկ գրող։
Գրողը ես էի, որ այդ երեկո այլ տեսակի գրող էի չորս ուսուցիչների աչքում։
Խնդիր բարձրացավ, թե ի՞նչ ուղղագրությամբ պիտի տրպա գրվեն մեր ընդունած ԳՐՔԵՐԸ։ Ընդունվեց քվեարկելի համարել երկու ուղղագրություն՝ ւ-յունական և ու֊ական։ Ես պնդեցի, որ պետք է հարգել գրողների ընտրությունը և ազատություն տալ նրանց այդ երկուսից ընտրելու իրանց ուզածը։ Ուսուցիչները համաձայներին, առարկելով՝ թե մենք մեր դպրոցում ընդունել ենք ու-ական ուղղագրություն, այստեղ էլ միևնույնն ենք ընդունելու։ Ինժեներ նախագահն էլ միացավ ուսուցիչների հետ և հինգ հոդով երեքի դեմ վճռեցին ընդունել բացառապես ու-ական ուղղագրությունը։
Այս միջոցին սեղանի վրա դրված էր Իտալիայից ստացված մի նոր աշխատություն ւյունական ուղղագրությամբ։