Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեռքս դնելով այդ գրքի վրա՝ Հարցրի։ ուրեմն այս գիրքը եթե տպագրվելու լինի, պետք է փոխեք այս ուղղագրությունը։

— Այո,— պատասխանեցին։

— Եթե վաղը ես մի աշխատություն բերեմ իմ ուղղագրությամբ, պիտի փո՞խեք։

— Անշուշտ։

— Գիտե՞ք ինչ, պարոններ, դուք ձեր դպրոցներում կարող եք վճիռ կայացնել, թե ի′նչ ուղղագրություն եք օգտակար համարում սովորեցնել ձեր աշակերտներին, բայց ձեր այդ իրավունքը կարող եք տարածել նաև հեղինակների վրա, որոնցից ինքներդ պիտի սովորեք։ Դուք այստեղ Ձեր դպրոցումը չեք։ Եվ եթե այդպես եք համարում ձեզ, ես ձեզ պես ուսուցիչներին չեմ կարող աշակերտ լինել, ձեզ հետ չեմ կարող գործ ունենալ ու այսօրվանից ինձ կարող եք համարել հրաժարված։

Արդ՝ դիմելով հայ հեղինակներին, կուզեի իմանալ, թե նրանք ի՞նչ կարծիքի են հիշյալ չորս ուսուցիչների բռնած ընթացքի մասին։ Ընկերության ընդհանուր ժողովում նույնիսկ խոսք եղավ, որ գրողները պետք է առանձին ուշադրության արժանանան, պետք է լավ վարձատրվին, պետք է խրախուսվին, պետք չէ շահագործվին, բայց ահա՝ գալիս են հին շկոլայի մի քանի ներկայացուցիչներ և այսպիսի դիրք են բռնում դեպի հայ հեղինակները։

Այդ ուսուցիշներն էին Ստ. Մալխասյան, Իս. Հարությունյան, Ստ․ Քափանակյան, և Տիգ. Գյուզալյան։

Պետք է ասեմ, որ հայ ուսուցչությունը համամիտ չէ սրանց և ունի իր օրգանը՝ «նոր դպրոց», որը տպվում է ւյունական ուղղ′ագրությամբ։

270