ՄԻ ԿՏՈՐ
ԻՄ ԻՆՔՆԱՊԱՏՈՒՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
…Լսելով «ԱրձագանքՖ֊ի խմբագրին պատահած ընտանեկան տխուր դեպքը, գրեցի պ. Արծրունուն, որ շտպե իմ «Երրորդ կամավոր պատասխանը», թեև առանց իմ գրելու էլ, ինչպես հետո իմացա, նա տպելու չէր, չափազանց խիստ գտնելով։ 9այց «Արձագանք»֊ը ի չարը գործ գրավ իմ լռությունը, շարունակեց հայհոյել, պարսավել և՝ որ ամենից վատթարագույնն է' զրպարտել։ Եվ որպես թե բոլոր աշխատակիցները բավական չլինեին, թեև բոլորն էլ Ijjlifuiljunjnr, սկսեցին նաշերի և ընթերցողների էլ օգնության կանչել իրանց։ Ա՜յ գիտի ժամանակ... Ես այդ ժամանակ իմ մեջայնքան ուժ էի զգում, ինչպես թզուկների աշխարհք եկած մի հսկա, էլ չեմ ասում' գերանը ձեռքին մի Տորք, կամ ՂրԱթի վրա նստած մի Քյոռ֊Օղլի՝ «Արևելքից մինչև Արևմուտք իմս է» երգելիս… Որքան ինքնապաշտությո՜ւն…
Ծաղկափթի՜թ մանկունք սիրելիք, որպիսյացդ է արքայության երկնից, «Եկեք շուրջ Նահապետիս» և տես եք ի՞նչ եմ ասում ձեր անարատ և քնքուշ ականջին։— Ե՞րբ եք ձեզանից գոհ լինում և ուրախ ու զվարթ.— անշուշտ այն ժամանակ, երբ առողջ եք լինում հոգով և մարմնով, երբ ձեր դասերը լավ եք լինում պատրաստած, երբ ձեր ծնոզք գոհ են լինում ձեզանից, երբ ձեր դաստիարակների սիրելին եք լինում, երբ ձեր ընկերները ձեզ պատվում են և հարգում։ իսկ եթե սրա հակառակը լինի, ի՞նչ ասել
18 Ղ․Աղայան, երկերի ժող․ հ․ IV