կուզի, որ դուք ձեզանից գոհ չեք էինիլ, այլ շատ դժգոհ։ Մարդ կարող է զզվել իրանից և զմայլվել իրանով, նայած թե իրոք զզվելի՞, թե՞ զմայլելի է։ Երբ որ մեկը կեղտոտ լինի, այդ կեղտի հոտը ամենից առաջ ինքը կզգա և կզզվի․ եթե մի գարշահոտ խոց ունենա վրան, ոչ միայն նրա ցավը միայն ինքը կզգա, այլև նրա գարշահոտությունից ամենից շատ ինքը կզզվի։ Այսպես են և հոգեկան կեղտերը, հոգեկան խոցերը։ Մոլի մարզիկը իրանց անձը սիրել կարող չեն. կույրն ինչպե՞ս կարող է գոհ լինի իր կուրությունից, խուլն' իր խլությունից, տգետն' իր տգիտությունից, գողն' իր գողությունից, ստախոսն՝ իր ստխրությունից։ Չհավատաք, այդպես բան չկա աշխարհիս երեսին։ Մոլի, վատահոգի, բարոյապես կեղտոտ մարդը կենդանվույն դժոխքի մեջ է, նա միշտ տանջվում է, միշտ զզվում ինքն իրանից Սրա հակառակ առաքինի մարդը կենդանվուն արքայության մեջ է։ Կյանքի տատասկները նրա համար վարդեր են, խարույկի վրա նա այնպես է պառկում, ինչպես ամենափափուկ անկողնու մեջ։ Սուրբերի տանջանքը մեղավորներին է զարհուրելի թվում, իսկ տանջանք կրողների համար մի երկնային հարսանիք է, որի պսակադիրը ինքը քրիստոսն է։ Մեղավոր մարդիկ չեն կարող երևակայել այն հոգեկան զվարճությունը, որն զգում են սուրբերը ամենազարհուրելի տանջանքների մեջ, իսկ նրանք, որոնց սիրտը սուրբ է, որոնք ճշմարիտ առաքինի անձինք են՝ կարդալով սրբերի չարչարանքը' ոչ թե սոսկում, զարհուրում են, այլ զմաղվում են և ցանկանում, որ իրանք լինեին նրանց տեղ, իրանք էլ արժանանան նույն երկնային հարսանիքին։ Քրիստոսի առաքյալները՝ առաջին անգամ որ ծեծ կերան, նրանք ոչ թե նեղացան, ոչ թե տխրեցան, այլ ուրախությունից չգիտեին, թե ինչ անեն, որովհետև գիտեին, որ իրանց արածը մի սուրբ գործ է։ Մեղավոր և մոլի մարզիկը ոչ միայն այս զգացումն ունենալ կարող չեն, այլև ոչ երևակայել կարոդ են և ոչ հավատաք, որ մարդս ֆիզիկական տանջանքի մեջ կարող է ուրախ լինել, կարող է ցնծալ, զվարճանալ։ Բայց դուք, որ դեռևս անմեղ եք և արդար, կարող եք հեշտությամբ հավատալ և երևակայել, որ՛, արդարև, եթե այսպես չլիներ, ո՞վ
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/274
Արտաքին տեսք