ների և անասունների, ճնշողների և ճնշվածների։ Տիրապետող ոգին լինում է երկյուղը։ ճնշողը երկյուղից ստիպված` միշտ ճնշած Է պահում, ճնշվածը դարձյալ երկյուղից ստիպված` միշտ ճնշված՛ է մնում…
Սարսափելի՝ վիճակ... Որքա՜ն քստմնելի տեսարաններ կան ստրկական կյանքի մեջ։
Եթե քաղաքականապես աղատ մի ազգի մեջ ժողովուրդը կարող է ստրուկ լինել, մարդ կարող է իր գլխի տերը չլինել, հայրը կարող է իր որդու տերը չլինել, մարդն իր կնոջ, մայրն իր աղջկա, հովիվն իր ոչխարի, երկրագործն իր արտի ու ամբարի ի՞նչ կլինի, ուրեմն և այն ազգի վիճակը, որ ոչ թե ստրուկ, այլ դերի է համարվում մի այլակրոն և այլացեղ ազգի ձեռքի տակ, մի ազդի, որ ոչ միայն քրիստոնեին է ատում, այլ նույնիսկ Քրիստոսին էլ։
Ստրկությունր թեև մարմնոլ վրա էր տարածվում և այն էլ ժողովրդի մի մասի վրա, բայց նրա ոգին, ստրկության ոգին տարածվում էր առանց բացառության ամենքի վրա, և այդ ստրկության ոգին, իբրև մի ժառանգական ցավ, դեռ շարունակում է գոյություն ունենալ։
Ստրկության ոգին իշխում էր ընտանիքի մեջ։ Ընտանիքի հայրը ստրուկ լինելով մի բռնավորի ձեռքում, ինքն էլ հանդիսանում էր իբրև մի բռնավոր ընտանիքի մեջ, կինը և զավակները ընտանիքի հոր ստրուկներն էին։ Միևնույն ոգին տարածվում էր և ստորադրյալ ստրուկների մեջ, ամեն փոքր մեծի ստրուկն էր, ամեն թույլ՝ զորեղի ստրուկն էր, թեկուզ այդ տյարբերությունր լիներ միևնույն ընտանիքի անդամների մեջ։ Այս պես ահա иտրկոլթյան ոգին իշխում էր ընկերության մ եջ, հասարակության մեջ, գրականության մեջ, մտածմունքի և խոսքի մեջ, վարք ու բարքի և նիստ ու կացի մեջ, մեկ խոսքով տարածված Լր բոլոր դասակարգերի և անհատների վրա, ամեն սեռի և հասակի վրա։
Հասարակական կյանքը նման է մի օրդ անիզմի, մի ամբողջ կազմվածքի. եթե օրգանիզմ ի մի անդամը ցավագար է, նա իր ցավը պիտի տարածե և մյուս անդամների վրա, որովհետև նրանց հետ կապված է այլ և այլ ջղերով և նյարդերով։