Հայերը Կովկասում միևնույն պետության մի փոքրիկ մասը կազմելով բնական և պատմական օրենքներով պիտի քարշ գային իրանցից մեծ մարմնի շուրջը և նրա անմիջական ազդեցության տակը գտնվեին։ Եվ այդպես էր հենց։ Լույս ծագեց մեծ պետության մեջ, այդ լույսով լուսավորվեցին և հայերը, թեև այս բանը զգալի չեղավ այն անձինքների համար, որոնք պետք էր զգային և բարեհաջող հանգամանքից օգուտ քաղեին գիտակցորեն։
Այս բարեփոխությունը, որ այժմ համ ար յա մոռացված է, մի մեծ դաս էր, պատմական մեծ դաս, որ ժամանակը կարդաց մեր աչքի առջև։ Այս դասը պետք է սերտե ամեն ոք, պետք է ուսումնասիրե ամեն մի հայ, մանավանդ նրանք, որոնք ձգտում ունին Տաճկահայաստան ում լուսավորություն տարածելու։ Թո՛ղ ամեն ոք հարցնե ինքն իրան, թե հնարավո՞ր է արդյոք դժոխքի մեջ եդեմ ական տունկեր բսցնել, հնարավո ր է արդյոք բռնակալի մեջ գութ ու խնամք փնտրել ու դտնել, հնարավո՞ ր է արդյոք ստրկական վիճակի մեջ գտնել քաղաքակրթության և լուսավորության հետքն ու արդյունքը։ Ւսկ մենք դառնանք և մի հարևանցի ակնարկ ձըգենք, թե որպիսի փոփոխություններ եղան մեզանում ընդհանրապես և Թիֆլիս քաղաքում մասնավորապես ամենակարճ ժամանակամիջոցում, ընդամենը մի տասը−տասնհինգ տարվա մեջ։
Մեռավ Ներսեսը և նրա տեղ անցավ Մատթեոսը։ Սա թեպետ իր նախորդի սրությունն ու կենդանությունը չուներ, բայց բարեհաջող ժամանակի շնորհիվ հիշատակելի անուն թողեց։ Ժողովուրդը ժամանակի կենդանություն տվող ոգուցն ազդված դարավոր թմրությունից սթափված շարժման մեջ էր ընկել։ Մատթեոսը այդ շարժման հակառակ չկացավ, այլ պաշտպան և խրախուսող հանդիսացավ։ «Ազգ իմ, աչք իմ» կրկնում էր նա, և ինչ որ ուզում էր ազգը, նա տալիս էր անխնա։ Նա իր այդ ընթացքովր շատ բան կտար ժողովրդին, և թեպետ դրանով կպակասեր հոգևորների իշխանությունը, բայց ազգը միայն վաստակ կունենար և ոչ վնաս։ Դպրոցների կառավարությունը նա հանձներ աշխարհականներին, որոնցից հոգաբարձուներ հանտատեց, ընդ ազդեցությամբ