Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տաճկահա յոց սահմանադրության։ Վանական շատ կալվածների եկամուտներ և եկեղեցական արդյունքներ հատկացրեց ուսումնարաններին և հո դաբարձոլն երի հսկողության տակ ձգեց այդ եկամուտները։ Այս մի մեծ ողորմ ություն էր և մի տեսակ ազատություն, որ նա ազատեց եկեղեցիքը ստրկական վիճակից և հանձնեց հասարակությանը։ Նա տվավ Ներսիսյան դպրոցին ավելի լայն ծավալ թե՝ ուսումնական և թե տնտեսական մասին։ Այս դպրոցը, որ նույնպես ստրուկ էր մի քանի մարգոց իշխանության տակ ընկած, նա շինեց ազգային-ժողովրդական։ Նա մեծամեծ կալվածներ տվավ և Վարաբաղի թեմական դպրանոցին հաստատելով անմահ Շանշյանցի ծրագրած կանոնադրությունը։ Նրա հաստատած հոգաբարձուները բարեկարգեցին արդեն եղած դպրոցները և ուրիշ նորանոր ուսումնարաններ բաց արին։ Նա չուներ իր նախորդի էջմիածնական նախանձոտությունը և ոչ իր հաջորդի տաճկական փառամոլությունը։ Նա մի բարի հայ և բարի քրիստոնյա էր։ Նա ինքը չէր մտածում կամ փնտրումի նոր բան, որով ուզենար իր անունն անմահացնել, այլ միայն կատարող և հաստատող էր հանդիսանում ամեն մի բարի առաջարկության։ Ժողովուրդը դիմում էր նրան իր խնդիրքով իբրև գթառատ հոր, և նրանից բան խնդրողը դատարկ չէր վերադառնում։ Նրա օրով Պոլիսը մոտեցավ 0-իֆ լիսին, և երկու կողմի հայերի մտքերի փոխանակության համար հեշտ ճանապարհ բացվեց։ Այդ բարոյական և մտավոր կապի կծիկն էր, եթե կարելի է այսսլես ասել, Մարկոս Աղաբեգյանը իր երիտասարդության վառվռուն և աշխույժ ժամանակ։ Նա ոչ այնքան իր ամսագրովր, որքան կենդանի խոսքովը և գործունեությամբը նորագույն մտավոր՝ շարժման նահապետն եղավ։ Այդ ժամանակ Պոլսում գործող անձինքը, Սահմանադրության հիմնադիրները այժմյան հոսոսներից չէին, այլ գաղափարի, գիտության և բնավորության տեր մարդիկ էին, և կարժեր, որ դրանց մտքերը Պոլսից ցոլանային Թիֆլիսի վրա…

Մեկը, մյուսի ետևից լույս տեսան հայերեն ամսագրեր և լրագրեր, ինչպես «Մասյաց Աղավնի», «Հյուսիսսափայլ», «ճռաքաղ», «Մեղու», և «Կռունկ», Հայկական թեատրը թու