սավ ձնծաղիկի պես ձյուն արաց տեղերում։ Միակերպ մտածելու ձևը փոխվեցավ, մարդիկ իրավունք զգացին իրանց սեփական կարծիքն ունենալու, որովհետև խոսքն աղատվել էր ստրկությունից և սկսեցին քննա դատել և դատափետել միմյանց գաղափար և հասկացողություն։
Նոր գյուտերից լուսանկարչություն, հեռագիր, վերջը նաև երկաթուղի միմյանց ետևից գալով' ժողովրդի աչքերը չորս բաց անել տվին։
Կյանքի մեջ ո ր կողմը նայում էիր, մի նոր փոփոխություն էիր նշմարում։
Մարդկանց հարաբերությունն սկսեց մեղմանալ միմյանց հետ։ ճաշակները քնքշացան և ամենայն ինչ, որ կոպիտ էր, վերանալ սկսեց, ինչպես, օրինակ' մուշտեկռիվը, դուքանների դառաբեքը, մեծ-մեծ բուխարի գդակները , թաքավոր կաբեքը, լայն շալվարները, խարազի էափչիքը և այլն։
Նոր ձևի և այն էլ խոշոր տներ շինվեցին, նորանոր փողոցներ բացվեցին, և մի մեծ այգի էլ իբրև զբոսատեղի հասարակության համար։ Իգական սեռը ոտքը դուրս գրավ դարավոր թաքստարանից և սկսեց պտտվել հասարակաց այգիում և գլխավոր փողոցների մայթերի վրա, իբրև ազատ օդ շնչելու համար։ Այս զբոսանքը տեղիք տվավ հագուստների փոփոխության, ասիականից դեպի եվրոպականը, և տարի չքաշեց սպիտակ ղաթիբեքը հանկարծ վերացան նույնիսկ աղքատների վրայից։
Տները զարդարեցին եվրոպական կահ- կարաս իքով, և իրանց նիստ ու կացը այդ նոր կահավորությանը հարմարեցրին ։
Այս բոլորի հետ ներս մտավ և ծիսապահության թավություն։ Պասը շատ թեթ ևացավ և շատ տներից բոլորովին դուրս վոֆւդվեցավ իբրև հնուց մնացած մի ստրկական լուծ։
Դրա հետ միասին վերացավ և կրոն ական ջերմեռանդությունը թե' աշխարհականներից և թե' հոգևորականներից։
Երիտասարդները, համաշխարհային մոդայի հետևությամբ, սկսեցին մորուք թողնել, որով շատ վշտացրին ծերերին։ Մորուքր մինչև այդ ժսւմանակ սուրբ էր համարվում մեղանում, միայն հոգևոր անձինք էին կրում և ծեքունի աշ