Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների վրա։ Այսօր նա շփվում է եվրոպական ազգերի հետ, գերմանացու, ֆրանսիացու, անգլիացու, և մենք մեր աչքով տեսնում ենք, որ հայն սկսում է շլանալ, գլխովին անձնատուր է լինում լուսավորյալ ազգերին, չի հասկանում, որ լուսավորությունը ազգի համար է, և ոչ թե ազգը՝ լուսավորության. նա փոխանակ ուրիշից մի բան առնելու և ավելացնելու իրանի վրա, իրանը կորցնում է, ուրիշինը վերցնում… Ո՞ւր կտանե մեզ այս ընթացքը , եթե ոչ դարձյալ դեպի կորուստ։


- Եթե դու այդպես ես մտածում, դրանով արդեն ապացուցանում ես, որ այդպես մտածողներ շատ կան։ Այդպես մտածող ժողովրդին ոչ մի վտանգ սպառնալ չի կարող։ Այնտեղ է երկյուղը, որտեղ երկյուղ չկա, այսինքն՝ մի ժողովուրդ, որ երկյուղ ունի, նա կարող է և զգույշ լինել։ Ես ինքս էլ եմ մտածել այդ մասին և մեզ ամեն վտանգից ազատ պահելու միակ հնար գտել եմ հայ կինը, որի վրա պետք է դարձնենք մեր բոլոր ուշադրությունը։


- Ի՞նչ կարող են անել կանայք։


- Ազգային կյանք ասածդ մայրերի ձեռին է. սերունդ կրթող և մեծացնողը նրանք են. նրանք են տան հոգին, գերդաստանի հոգին։ Եթե բոլոր մայրերը այնքան հայրենասեր և ազգասեր լինին, որ իրանց զավակների հետ մայրենի լեզվով խոսեն, նրանց սրտի մեջ ազգային պատվասիրություն ձգեն, հայրենիքի սեր, էլ այնուհետև ի՞նչ մահ կարող է սպառնալ մեզ։


- Բայց ո՞ւր է. մենք չունինք այդ տեսակ մայրեր։


- Մենք շատ բան չունինք, բայց ինչ որ չունինք կարիքը կստեղծե։ Գլխավորը մեր տրամադրությունն է, որ ունինք։ Քանի որ տրամադրությունը կա, մնացածն իր կարգին կլինի։ Մենք չենք կարող, օրինակ՝ մոդայից ազատվել, թեև ըստ ինքյան դա մի հիմար բան է թվում, բայց որ թուրքը մոդայի չի ենթարկվում, այդ էլ չի նշանակում, թե ուրեմն մեզանից խելոք է։ Բանն այստեղ ենթարկվելն է, ճկվելն է, առաջ գնալն է։ Ենթարկվելով մոդային, ենթարկվում ենք և լավագույն բաներին, մինչդեռ մոդային չենթարկվողը զուրկ է մնում լուսավորության նաև օգտակար կողմ երից։ Մենք


288