Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ գործադրող կամ թելադրող զորությունը մարդուս մտքի դատողությունն է։ Սույն օրինակ՝ մի արվեստ կատարելագործելու համար սակավ ուժեղներ չկան, որոնք համբերություն և եռանդ չունենալով շատ առաջ չեն գնում, իսկ եռանդը և աշխատությունն այն ժամանակ միայն վարձատրվում են, երբ առաջընթացությունը լինում է մտքի ուղղասլես թելադրությամբը, եթե ոչ՝ կուրորեն մարդ առաջ դիմելով շատ անգամ խորխորատների մեջ է ընկնում։

Մարդու այս հոգեկան և մտավորական հատկությունքը, ջոկ-ջոկ տեսնելով, մենք կարծում ենք, թե դոքա առանձին-աոանձին աղբյուրներից են առաջ գալիս, բայց ով որ հարց ու պատասխանով հոգեբանություն և տրամաբանություն սովորեցնող ուսուցչի հոռոմ աբանութ յան ենթարկված չէ, նա շուտ կհամոզվի, եթե ասենք դոցա աղբ յուրը մի է և ոչ երկոււ

Մարդուս այն ներքին երևույթները, որոնց մենք սովորաբար ներքին զգացմունք ենք, ասում, որպիսիք են՝ երկյուղ, ամոթ, խիղճ, սեր, ատելություն, նախանձ, տրտմություն, բարկություն և այլևայլ առաքինութ յունք և մոլությունը, դոքա ամենքը ինքնաբույս և ինքնուրույն գոյացություններ չեն, ոչ վերացական բաներ և ոչ unulj տպավորությունը արտաքուստ ներս սողված, այլ հասկացողությունը են սխալ կամ ուղիղ կազմած, որոնք կիրք դառնալով անհատի մեջ վրդովմունք կամ խաղաղություն են տալիս նորա կյանքին։ Մենք տեսնում ենք, որ դոցանից շատերը անհետանում են, շատերը կերպարանափոխվում մտքի զարգացման հետ ի միասին. ինչ որ այսօր սիրում է մարդ, պաշտում ու պատվում, մյուս օրը արհամարհում է և ատում, եթե նորա վերա ունեցած հասկացողությունը փոխվում է․ ինչից որ այսօր վախենում է, վաղը բանի տեղ չի դնում և այլն։ Ուրեմն դոքա ոչ այլ ինչ են, եթե ոչ մտքի արդյունքը։ Ոայց և այսպես կարելի չէ ասել, որ՝ եթե մինը խելոք է, նա և առաքինի կլինի անջօւջւո, և ոչ կարելի բացասել ուղղակի։ (Այս մասին կխոսենք հոդվածիս վերջում)։

Մարդս ունի ընդունակություն երևակա յելոլ, զգալու և հավատալու, հիշելու, դատելու և հասկանալու։ Սոքա բո֊