Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր նմանը չունի նույնիսկ աշխարհականների մեջ։ մահանան աշխարհականի պաշտոնյան է, նյութապես նրանից կախում ունեցող, նա ըստ ամենայնի պետք է հարմարի իր ծուխի հասկացողությանը, եթե ոչ՝ հացից կզրկվի։ Եպիսկոպոսը պիտի համապատասխանե ազգի պահանջներին, եթե ձգտումն ունի առաջնորդության, պատրիարքության և կաթողիկոսության, և ո՞րը չունի այդ ձգտումը։ Ուրեմն դրանք ուզեն չուզեն՝ ազգի պահանջի հայտարար պիտի հանդիսանան։ Ազգի պահանջը, կարիքը ամենին իր դերը կհատկացնե, և ինքն իրան կլինի, առանց մեր միջամտության…


- Երանի ձեզ, որ այդչափ լայնասիրտ եք. ես շատ նեղսիրտ եմ, և շատ անգամ քիչ է մնում հուսահատվեմ…


Այս խոսողները թեև հասակով ծեր, բայց մտքով զարգացած և թարմ սրտի տեր տղամարդիկ էին և ճշմարիտ հայրենասեր։ Սրանցից մեկը Հախվերդյանն էր, ինչո՞ւ թաքցնեմ այդ հանճարավոր հայի անունը։ Սրա դռները բաց էին բոլոր նորահաս երիտասարդների համար, որոնք միշտ նրա խորհրդին էին դիմում, երբ ուզում էին մի նոր բան սկսել, մի նոր միտք իրագործել։ Եվ նա ուրախանում էր շատ, երբ տեսնում էր նոր երիտասարդների մեջ մի անկեղծ ոգևորութուն և անսանձ եռանդ։ Մարդ էր բառիս բուն նշանակությամբ, մարդ կատարյալ, ազնիվ սրտի ու մտքի տեր, և չկար մի այլ ոք, որ նրա չափ աստվածային զորություն ազդեր իր խոսակցի վրա։ Տողերիս գրողր բոլորովին դիպվածաբար է բախտի բերմամբ միայն արժանացել է ենթարկվելու այղ վեհագույն մարդու ընդունելությանը. նմանին պատահած չեմ կյանքում ո՛չ առաջ և ո՛չ հետո։ Նա գեներալ էր, իսկ ես ձուլարանի աշակերտ. չգիտեմ ինչ էր ասել իմ մասին պ․ Հ․ Էնֆիաճյանցր և նա փափագ էր հայտնել տեսնել ձուլարանի տարօրինակ աշակերտիս։ Եվ ես գնացի։ Երբ մտա փառավոր դահլիճը, իբրև մի վայրենի չգիտեի, որ կողմ ուղղեմ քայլերս, վերջապես մի բարի տիկին ինձ առաջնորդեց դեպի առանձնասենյակը, ուր մեծ֊մեծ և շքանշաններով զարդարված հյուրեր կային նստած. ես ավելի շշկլվեցա… բայց նա ինձ շուտով պաշտպանեց և ձեռքիցս բռնելով հայրական գթությամբ նստեցրեց իր կողքին դիվանի վրա։ Այնուհետև ետ


290