Ազգ ասածդ, մանավանդ եթե մեզ պես մի խեղճ ազգ է, բոլոր հույսը եթե իր վրա դնե, կարող է հուսահատվիլ իսկույն, բայը իր հույսը ոչ միայն իր, այլե մարդկության վրա դնելով կարող է հուսալ, որ նրա վրա տարածված բարիբիը ինքն անմասն չի մնալ։ Եթե մարդկության երջանկությունը պահանջում է ազատություն և այդ ձգտումն ունի ամեն մի անհատ, ապա ուրեմն հայի համար բաըառություն լինել չի կարող, ուզի չուզի նա էլ կունենա այդ ձգտումը իբրև մարդկության մի հյուլեն։ Ամենայն ինչ, որ ընդհանուր մարդկային է, նույնն ունենալ ամեն մարդու իրավունքն է։ այդ կարող չէ գիտությունից զուրկ մնալ, իսկ գիտությունն արդեն ինքնըստինքյան ազատության մի դուռն է. ամենայն բռնություն, ամենայն ում պետք է գիտության ուժի առջև գլուխ խոնարհե։ Կկորչեն, կանհետանան միայն այն ազգերը, որոնք գիտությունից և նրա պահանջներիը կփախչեն։ Աղանդ, բոշայություն, խաչագողություն, բաշիբոզուկություն, դրանք բոլորը կջնջվեն, կվերանան, ե տիրող կհանդիսանա միմիայն գիտությունը, որ բոլորի միտքը սրբում, մաքրում է անասնական հատկություններիը և տաղանդը միանում է միակերպ մտածությամբ. նույնիսկ միևնույն ազգի զանազան անդամները, կրոնով և աղանդով բաժանվածն երր միմիայն գիտությամբ կարող են միանալ իրար հետ, որովհետև աղանդը բաժանող է, իսկ գիտությունը միա ընող, որովհետև մեկի տաղանդը մյուսի համար սուտ է իսկ սուտ և ճշմարիտ գիտություն չկա, այլ մեկ և այն բացարձակ ճշմարիտ։ Ո՞ր գիտնական կաթոլիկը կասե, որ ինքը ֆռանգ է և ոչ հայ, կամ ո ր.տգետ հայի հայ անվանելուն կարելի է նշան ակութ յուն տալ, քանի որ նա հայ ասելով լուսավորչական է ուղում ասել։
Հայոց դպրոցներում, ուր էլ որ կային, գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոը լեզու։ Գիտության տարերք կարելի էր ձեռք բերեք միմիայն գիմնազիայում։
թայը գիմն աղ էլ մեկ հատ կար և այն էլ միայն Թիֆլիսում։ Մյուս տեղերում կային միայն <<գավառական>> ասված դպրոցներ, որտեղից դուրս էին գալիս հասարակ գրագիրներ։ Մեր դպրոցներ տալիս էին մոնթեր և տիրացուներ, իսկ