Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետության դպրոցները՝ գրագիրներ։ Տգիտության մեջ այդ կարգի գրագետները միմյանցից հետ չէին մնում , իսկ անբարոյականության կողմից գրագիրները գերազանցում էին տիրացուներին, որովհետև ժողովրդի աղաներն էին նրանք, նրանցից էին լինում թարգմաններ և զանազան աստիճանի ոստիկաններ, մինչև մողրովներ անգամ, որոնք զարհուրելի բաներ էին։ Խավար էր մեր աշխարհքը, բացարձակ խավար։ Հիսնական թվականներին Թիֆլիսի կլասիկական գիմնազը հետզհետե լավ աշակերտներ տվավ, և մեր հիշած ժամանակը այդ աշակերտներից կաղմվեցավ մի լավ խումբ։Այդ խումբն ինքն իրան անվանել էր «սիրագումար» ժողով և սկզբումը մեծ եռանդով մասնակցեց թե՛ գրականության և թե՝ ուսուցչության։ Գրականության մեջ գրում էին նույնիսկ աստղաբաշխության վրա (Ա. Երիցյան), կատաղի կերպով հարձակվում էին ազգային նախապաշարմունքների վրա (Գ. Տեր-Աղեքսանդրյան)։ Այս երկուքը ամբողջ խմբի մեջ ամենից նշանավորն էին, սրանք կազմեցին և հայերեն ընթերցարան, հնչական մեթոդ մտցրին և սկսեցին մյուս ընկերների հետ ձրի դասատվություն անել ծխական դպրոցներում։ Սրանց խումբն էր առաջ մղում և ներսիսյան դպրոցի սաներին դեպի գրականություն և դեպի թատրոն։ Այս միջոցին նույն սաներից երևելի հանդիսացան Գ. Մուրադյան և Պ. Պռոշյանց, երկուսն էլ տաղանդավոր և շնորհալի քաջ հայկաբան և մոլեռանդ ազգասեր։ Ես այդ ժամանակ մոտիկ էի ամենքին էլ. ամենքն էլ, չգիտեմ ինչու, մի առանձին սեր ունեին դեպի ինձ. և ես հայտնի էի գրանցում, որպես «մեր Ղազարը»։ Ես սիրում էի ավելի «սիրագումար ժողովի» անդամներին։ Նրանցից շատերը իրանց տները թողած՝ առաեձին տեղ էին ապրում ընկերությամբ, իբր իրանց պատրաստելու համար ապագա ուսանողական կյանքին, թեև քչերը գնացին համալսարան։ Դրանց շրջանում ես ամեն անգամ մի նոր բան էի սովորում, մի նոր բան էի լսում, և հետզհետե իմ մեջ սաստկանում էր ուսումնառության փափագս։ Դրանցից ոմանք թեպետ դրականության չէին մասնակցում, բայց իբրև ուսումնավարտ պատանիք շատ շնորհալի էին և ինձ համար մեկ մեկ փիլիսոփա։ «Ախ, ե՞րբ կլինի, ասում էի,


293