շլյապա դնում. այդ առաջ էր, որ շլյապա միայն ուսումնականի գլխին էր բազմում… Նայիր այն խմբով անց կենող կանանցը. ո՞վ գիտե հենց այսօր են իրանց ղաթիբեքը վերցրել, հիմա տալմով են ման գալիս։
- Լավ միտս գցեցիր։ Գիտե՞ս, ես ինչ եմ նկատում։ Նայիր ահա այն մարգին, տես գլխին ֆուրաշկա ունի, բայց մյուս բոլոր հագուստը առաջվանն է - միևնույն կաբան,
միևնույն արխալուղը, միևնույն խարազի լափչիքը։ Հիմա մտիկ տուր այն կնկանը, տես գլուխը կապած է քաղքցնակ, իսկ ոտներին կիսակոշիկներ ունի։ Այս իմ գյուտն է. ես
նկատել եմ, որ տղամարդիկ գլխիցն են սկսում փոխվել է իսկ կանայք ոտքից։
- Այդ լավ գյուտ ես արե էլ ուրիշ ի՞նչ ես նկատել, կամ կարո՞ղ ես բացատրել դրա պատճառը։
- Կանայք խորամանկ են, շատ խորամանկ, օձի ու սատանայի խելք ունին, բայց տղամարդիկն այնքան հիմար են և ախմախ, որ դրանց անխելք և միամիտ են համարում։
Կանայք առհասարակ ներքևից վերև են գնում և տակից դեպի երեսը։ Իսկ տղամարդիկ վերևից ներքև են գնում և երեսից դեպի տակը։ Դրանք գլխարկից հետո պալտո են
հագնում կարի վրայով, հետո կաբին տալիս են մի տեսակ սերթուկի ձև և այսպես քիչ քիչ հասնում են ոտներին, շալվարների նեղացնելուն։ Սոսնձած շապիկները ամենից հետո են հագնում, այն էլ կանանց ստիպմամբ։ Իսկ կանայքлծ, կոշիկից հետո սպիտակեղենն են փոխում, ամենից հետո ղաթիբան, իսկ գլուխները մնում է անփոփոխ։ Գլխները չեն փոխում նրա համար, որ երկար ժամանակ ճակատակալով պահած գլուխը շատ տգեղացած է լինում։ Եթե մի զոկ կամ ղարաբաղցի կնկա տեսնես գլխաբաց՝ կսարսափես։ Նրանց գլխի փաթաթոցները իրանց ծածկված երեսի մասերը զրկում են աճելուց և բոլորովին մաշում։ Նայում ես այտերին կարծում ես մի մի վարդ են բաց էլած, իսկ մյուս մասերը - թառամած, ճմշկած։ Քաղաքի կանանցն էլ ճակատն է մաշվում և զրկվում աճեչուց։
- Բայց կարծեմ կանայք գիտակցությամբ չեն անում, ինչ որ անում են, թեկուզ խորամանկությամբ լինին անե-
295