Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լինելով անուս և տգետ, լրբությունը լուսավորություն են համարում։


— Այդ շատ ցավալի բան է. մեր ընտանեկան կյանքը կարող է քայքայվել, եթե այսպես շարունակվի։


— Դրա համար երկար ժամ ան ակի կարոտություն չկա։ Տղամարդիկ փոխվում են տարիներով, իսկ կանայք — գրերով։ Դրանք շուտ են հասունանում ինչպես մարմնով, նույնպես և մտքով։ Տասնչորս տարեկան աղջիկն արդեն մայրություն է անում, մինչդեռ 14 տարեկան տղան դեռ մի անպետք ապուշ է։ Կանայք ավելի խոսում են, քան թե մտածում. դրանք խոսելացավ ունին։ Իրանց զավակների հետ մոդնի լեզվով են խոսում։ Թե որտեղ և ինչպես են սովորում մի օտար լեզու, մարդ չի նկատում։ Դրանք չեն սովորում, այլ ուղղակի խոսում են։ Սխալ են խոսում, թե ուղիղ, այդ նրանց հոդը չէ, այդ ժամանակը կշտկե..։ Հիմա ինչ որ սկսել են հայերեն ներկայացումներ տալ, այդ բանը բավական մեծ ազդեցություն է արել կանանց եղվի վրա։ Այդ փոփոխությունը դեռ այնքան քիչ է, որ իսկույն աչքի է ընկնում։ Օրինակ, էլ չեն ասում — կուլի, կոսե — սկսել են դործ ածել—բայց, որովհետև, կաբելի է, ժամանակ, ինչպես, էսպես, էնպես.. էլ չեն ասում՝ յիս այլ ես, ասում են' մեզ, ձեզ, և ոչ միզ, ձիդ...


— Բայց դիտելիս, կանանց այդ հատկությունից կարելի էր մեծ օգուտ քաղել...


— Ինչպես։


— Այդ դյուրաթեքությունը, այդ դյուրազդեցությունը, այդ սրամտությունը, այդ ճարպիկությունը որ դրանցում կա, տղամարդիկը չունին։ Այն ազդեցությունը որ մայրերն ունին նոր սերունդ կրթելում, այն ազդեցությունը, որ оրիորդներն ունին երիտասարդների վրա, մի մեծ բարոյաական ուժ է, ահագին ուժ. այդ ուժը ինչպես վնաս, նույնպես և օգուտ կարող է բերել։ Հարկավոր է միայն, որ այդ ուժի վրա առանձին ուշադրություն դարձնենք և մեր օդտին ծառայեցնենք։ Մի նոր և օգտակար միտք, մի նոր գաղափար, շարժումն դրանք ավելի շուտ կտարածեն և կմտցնեն կյանքի մեջ, քան թե տղամարդիկ, որոնք մեծ մասամբ