Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ

գաղափարական և իդեալական աշխարհից հեռու են, մինչդեռ կանայք շարունակ այդ աշխարհումն են պտտվում։ Եվ այս կլինի, եթե դրանք բարեկիրթ հայ ծնողի, հայ վարժուհու և դաստիարակչուհու պաշտոն կատարեն։ Որովհետև, ինչպես ասած է. «Կաթի հետ մտածը՝ հոգու հետ դուրս կգա», մայրեր պետք են մեզ, որ կաթի հետ տան այն, ինչ որ մեզ հարկավոր է։

— Դրա համար ուսումնարաններ են պետք իգական սեռի, միջնակարգ դպրոցներ, որ մենք չունինք։ Եվ այս ի՞նչ տարօրինակ բան է, ճշմարիտ, ոչ մի հատ աղջկանց դպրոց չունենք։ Խեղճ Թաղիադյանը շարունակ կանչում է.— կրթություն կանանց, դաստիարակություն օրիորդաց, — բայց նրան լսող չկա։ Մինչդեռ մեր աչքով տեսնում ենք ահա, որ մեր աղջկերքը հակազգային կրթություն ստանալով օտարանում են բոլորովին և մի նոր և օտար սերունդ պատրաստում։

— Իրավ որ զարմանալի է. տեղից վեր կենողը տղայոց դպրոց է բաց անում, իսկ աղջկանց վրա ուշադրություն դարձնող չկա։ Պետք է այս միտքն արծարծել և հոգ տանել այս մասին։ Եկ այսօրվան մեր ժողովը այս խնդրին նվիրենք…

Մինչդեռ գիմնազիստները կյանքի երևույթների վրա էին ուշադրություն դարձնում և նրանց մասին խորհում, խոսում, սեմենարիստները ավելի կրոնի վրա էին դարձնում ուշադրություն։ Նրանց գրավում էին ավելի կրոնական վեճերը, և Հյուսիսափայլի քարոզած կրոնական վերանորոգությունը մի տեսակ վերանորոգություն էր ձգել դպրոցական աշակերտների կրոնական հայացքների մեջ։

Հին վանական կրթությունն ևս մի տեսակ ստրկական լուծ էր, պետք էր նրանից նույնպես ազատվել։ Կյանք և դպրոց մի ուղղությամբ չէին ընթանում, դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ։ Մինչդեռ վարժապետները շարունակ կռիվ էին մղում Հյուսիսափայլի հայտնած ազատ մտքերի դեմ, նույն վարժապետներ աշակերտները անհագ սիրով Հյուսիսափայլ էին կարդում և նրա քարոզած 208