Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լորը ի միասին առած ասվում է ՄԻՏՔ կամ հոգվո կարողություն ։ (Յուր գործին անհմուտ դաստիարակը՝ փոխանակ դրանք բոլորը ի միասին գործ դնելու, է քաղում մի քանիսից միայն, և այն բոլորովին կուրորեն։ Ձեռք առնելով մի անհաս մանուկ, անմիտ դաստիարակը սկսում է աշխատեցնել երեխայի միայն հիշողությունը կամ դորա հետ և երևակայությունը, որոնք ամբողջություն չկազմելով, հետևապես աշակերտին ոչ միայն թերազարգ են անում,․ այլև ճնշում և, բթացնում են նորա մտքի մյուս հատկությունքը)։ Բայց ի՞նչ տեղից ստացավ նա այդ կարողությունը. արդյոք ի ծնե արդեն նրա մեջը կա՞, թե հետո է երևան գալիս, և այդ ի՞նչ կերպով։ Ահա այս է գլխավոր և ուշադրության արժանի հարցը. վասն զի այս հանգամանքի հետ անծանոթ դաստիարակը առավել հեշտությամբ դահճի պաշտոն կարող է կատարել, քան թե դաստիարակի։


Մեր մարմինը աճում ու զարգանում է սակավ առ սակավ, աննկատելի կերպով, և ապա սկսում է միևնույն կերպով նվազիլ։ Տղայութենից մինչև ի զառամությունը մեր մարմինը զանազան կերպարանափոխություն է ստանում արտաքուստ, այդ միջոցին նա կերպարանափոխվում է և ի ներքուստ։ Այս պատճառով անչափահասը և չափազանց հասակավորը, պատանին և երիտասարդը, տկարը և առողջը, ազատը և ստրուկը, դոքա բոլորը միահավասար հասկացողություն կազմելու կարողություն չունին․ վասն զի նոցա կենսական պահանջմունքները, այսպես կամ այլապես մտածելու հարկադրող զորությունը այլ կերպ է։ Սորա նման այլևս հազարավոր


1 Մեր հին գրականության մեջ միտք բառը շատ նշանակություններ ունի, իսկ խելքը ուղեղ բառի նշանակությամբ է գործ դնվում գլխավորապես։ Ժողովուրդը միտք բառը գլխավորապես հիշողություն բառի փոխանակ է գործ դնում, իսկ մտքին խելք է ասում։ Որպեսզի մեր գործ դրած բառը ուղղապես հասկացվի, մենք ավելորդ չենք համարում ասել, որ խելոքություն և հիմարություն բառերը իրարուն հակառակ նշանակություն ունենալով, հետևապես երկուքն ևս մտքի արդյունքն են։ Կամիմ ասել խելոքությունը հիմարություն չէ, և ընդհակադարձն, բայց միտքը կարող է երկուքն ևս լինել, մինը՝ յուր սխալ դատողությամրբ, մյուսը՝ ուղիղ։