Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցին դարերի ընթացքում շարունակ փոխվելով և մոտենալով ավելի զորեղ կրոններին մի մազ է մնացել, որ նրանց հետ միայնանա և կուլ գնա նրանց մեջ։ Ինչո՞ւ վաղօրոք աչք չբանալ և ապագա վտանգի առաջքն առնելու համար չհաստացնել այդ նրբացած անջրպետը։ Եվ այդ կարելի է միայն սրբելով մեր եկեղեցին հակա առաքելական և հակալուսավորչական նորամուծություններից։ Իմ կարծիքով Նազարյանցի առաջարկությունը խոր մտածված և մեծ հեռատեսության արդյունք է։ Մի թե լավ բան է անկրոնությունր , մի՞թե լավ բան է իր եկեղեցուց չպատկառիլը։ Ինչո՞ւ ենք ծիծաղում մենք մեր կրոնուսույցի վրա, ինչո՞ւ չենք հավատում նրա ասածներին։


- Ինչպե՞ս չծիծաղենք նրա քարոզած հայսմավուրքական առասպելների վրա։


- Տեսնո՞ւմ ես, ուրեմն որ մեր կրոնուսույցը կրոնն առապելից զատել չգիտե, կրոնի բարոյական սկզբունքը չգիտե զանազանել նրա արտաքին ձևից։ Իսկ սրա հետևանքն այն է լինում, որ մեր դպրոցներից դուրս են գալիս անկրոն մարզիկ, անկրոն քահանաներ։ Եթե քահանան իր պաշտոնի սրբությանը չի հավատում, էլ կարո՞ղ ես պահանջեի որ նա լինի ջերմեռանդ քրիստոնեի և ազնիվ ու առաքինի մարդու կենդանի օրինակ իր ժողովրդի համար։ Կարո՞ղ ես հիմա մեր մեջ մի առաքինի քահանա գտնել։ Բայց չէ՞ որ անբարոյականությունը ինքնըստինքյան մի թոքախտ է ազգասպան։ Անբարոյական ազգերը, անկրոն ազգերը երկար կյանք ունենալ կարող չեն։ Ոչ թե ամեն մարդ պարտական է հավատալ և սիրել իր եկեղեցին ինչ հատկություն էլ որ ունենա նա, այլ ամեն եկեղեցի պիտի այնպիսի հատկություն ունենա, որ չսիրել անկարելի լինի։ Ես ինչպե՞ս հարգեմ, պատվեմ, օրինակ Կենճոյին, Գագորդիին, Բագի-Բուտիին, քանի որ դրանք իմ արհամարհանքից անգամ ստոր են։ Ոչ թե ես պարտական եմ քահանային հարգելու, այլ քահանան այնպիսի անձնավորություն պիտի լինի, որ ուզեմ չուզեմ, հարգեմ նրան։ Ասված է «Շաբաթ վասն մարդո արարավ, և ոչ մարդ վասն շարաթու»։ Այսօր ամեն ինչ մեզանում գլխիվայր է դրված։ Հոգևորականությունը


300